Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Կռունկ Վանից կամ Ծովահայեաց Սուրբ Աստուածածնի վանք[1],Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, որը գտնվում է Վան քաղաքից հարավ՝ մոտ 5 կմ հեռավորության վրա, մի բլուրի գագաթին, Ծվստան և Արտամետ գյուղերի միջև։

Կռունկ Վանից
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՎանի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն

Վանքից դեպի Վանա լիճ մոտ 750 մետր հեռավորություն է, որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Վանքը բաղկացած է՝ եկեղեցուց, գավիթից, վանականների և ուղտավորների համար նախատեսված մի քանի սենյակներից։ Եկեղեցին կառուցված էր անտաշ քարերից, մուտքը մեկն էր արևմտյան կողմից, ուներ 2 փոքրիկ պատուհաններ։

Վանքը առաքելաշեն էր, չնայաց ժամանակի ընթացքում լքվել էր, բայց վերահաստատվել էր Արտամետցի Դավիթ Եպիսկոպոս Նուրոյեանի և Պաղտասար Վարդապետ Զարիֆեանի կողմից 1720-1730-ական թվականներին, և որոնց կողմից էլ կառուցվել էր նոր եկեղեցին։ Վանքը պատկանում էր Աղթամարի կաթողիկոսությանը։ Այս վանքում տարին 2 անգամ տոնում էին Սուրբ Աստվածածինի տոները։

Ըստ ավանդության վանքի անվան ծագումը այսպես է եղել`

«Կռունկ Վանից» անուան ծագումը կապում է հետևեալ աւանդութեան հետ. «Մի օր երբ քահանայն պատարագ կը մատուցանէ, Ս. Խորհրդեան գինին կը պակսի, կռունկ մի յանկարծ եկեղեցւոց պատուհանէն ներս կը մտնէ և կ՚իջնէ սեղանին վրայ քահանային առջև՝ իւր բերան բռնած հասուն մի ողկոյզ խաղողի. պատարագիչ քահանայն մեծ երկիւղածութեամբ կ՚առնու զայն (ողկոյզ) և վարագոյրի ետեւը քամելով՝ Ս. Խորհուրդն կը կատարէ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վան-Տոսպի եկեղեցիներն ու վանքերը». web.archive.org. 2021 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.