Ծննդանշան (պատմվածք)

Միխայիլ Շոլոխովի պատմվածքը

«Ծննդանշան» (ռուս.՝ Родинка), ռուս խորհրդային գրող Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի պատմվածքը` գրված 1924 թվականին։

Ծննդանշան
ռուս.՝ Родинка
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակՄիխայիլ Շոլոխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1924

Հրապարակումներ

խմբագրել

«Ծննդանշան» պատմվածքն առաջին անգամ հրապարակվել է «Երիտասարդ լենինյան» թերթի 1924 թվականի դեկտեմբերի 14-ի № 144 համարում, ընդգրկվել է «Դոնի պատմվածքներ», հրատ. «Նովայա Մոսկվա», Մ. 1926, «Հանրապետության հեղռազմխորհրդի նախագահը», հրատ. ՀամԿԽ, Մ. 1930, ժողովածուների մեջ։ 1923 թվականին ամսագրերում և թերթերում սկսեցին հրապարակվել Շոլոխովի պատմվածքները, որոնք հետագայում ընդգրկվեցին «Դոնի պատմվածքներ» և «Լազորևյան տափաստան» ժողովածուների մեջ (երկուսն էլ 1926 թ.): Այդ ստեղծագործությունների հիմնական թեման Դոնի քաղաքացիական պատերազմն էր։

Սյուժե

խմբագրել

«Ծննդանշան» պատմվածքում պատմվում է այն մասին, թե ինչպես երիտասարդ կարմիրբանակային հրամանատար Նիկոլկան Գերմանիայի հետ պատերազմում կորցնում հորը, այնուհետև մորը։ Ծնողներից նրան մնում է ձիերի նկատմամբ սերը և ձիու ոտքի վրա ձվի մեծությամբ նշանը։ Առավոտյան, Դոնի ափին գտնվող նրա տուն է գալիս մի կազակ և զեկուցում, որ հրաման է եկել լիկվիդացնելու հերթական տեղական բանդան։ Վերին Դոնի բանդիտիզմի դեմ պայքարի մասին պատմող ստեղծագործության գագաթնակետն է դառնում, մարտի դաշտում երիտասարդ տասնութ տարեկան կարմիր հեծելավաշտի հրամանատար, կոմերիտական Նիկոլկա Կոշևոյի հանդիպումը, հոր բանդայի ատամանի հետ։ Ատամանը սպանում է Նիկոլկային, բայց դրանից հետո ճանաչելով սպանված որդուն, վերջ է տալիս իր կյանքին։

Գործող անձիք

խմբագրել
  • Բանդայի ատաման՝ գլխավոր հերոս Նիկոլայ Կոշևոյի անանուն հայրը։ Առաջին համաշխարհայինի ժամանակ անհայտ կորել է, գերի է ընկել, յոթ տարի հետո Դոն վերադարձել և գլխավորել բանդան։ Վերջում, որդուն սպանելուց հետո ինքնասպան է լինում։
  • Դասակի հրամանատար` անանուն կարմիրբանակային, որը հաղորդում է Նիկոլայ Կոշևոյին սուրհանդակի ստանիցայից գալստյան և բանդայի մասին լուր բերելու վերաբերյալ։
  • Զինկոմ՝ անանուն անձ, որը Նիլոլայ Կոշևոյի հետ լողանում է Դոնում։
  • Լուկիչ՝ ծերուկ ջրաղացպան, որից բանդիտները խլում են ցորենը։ Բանդիտների դեմ բողոքով ներկայանում է կարմիր հեծելավաշտի հրամանատար Նիկոլայ Կոշևոյին։
  • Սուրհանդակ՝ անանուն կարմիրբանակային, ստանիցայից բերում է ծրար հեծելավաշտի հրամանատար Նիկոլայ Կոշևոյին։
  • Նիկոլայ (Նիկոլկա) Կոշևոյ` պատմվածքի գլխավոր հերոս, կազակ, կարմիր հեծելավաշտի հրամանատար, կոմերիտմիության անդամ, 18 տարեկան։ Երկար տարիների բաժանումից հետո մարտի դաշտում հանդիպում է հոր բանդայի ատամանի հետև սպանվում նրա ձեռքով։
  • Ուղեկցող՝ անանուն կարմիրբանակային, ուղեկցում է ջրաղացպան Լուկիչին հրամանատարի մոտ։
  • Տնտեսուհի՝ անանուն կազակուհի, որը հանդիսանում է Նիկոլայ Կոշևոյի խրճիթի տնտեսուհին։

Ադապտացիա

խմբագրել

Միխայիլ Շոլոխովի «Շիբալկովո ընտանիքը» և «Ծննդանշան» պատմվածքների մոտիվներով 1964 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում նկարահանվում է «Դոնի վիպակ» գեղարվեստական ֆիլմը։ Ռեժիսոր-բեմադրողն է Վ. Ա. Ֆետինը, սցենարիստը` Ա. Վիտոլյան։

Գրականություն

խմբագրել
  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю.А. Дворяшин; вступ. ст. М.М. Шолохов. - М.: Издательский дом "СИНЕРГИЯ", 2013. - 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.

Արտաքին հղումներ

խմբագրել