Ծղիկային թունելի համախտանիշ

Ծղիկային թունելի համախտանիշը, հայտնի նաև որպես Գիյոնի թունելի համախտանիշ, առաջանում է ծղիկային խողովակում ծղիկային նյարդի սեղմման հետևանքով դեպի դաստակ անցման հատվածում[1]։ Ախտանշանները սովորաբար առաջանում են մատնեմատերի և ճկույտների ծակծկոցի զգացողությամբ, այնուհետև զգացողության հարաճող կորստով և/կամ դաստակի՝ ծղիկային նյարդով նյարդավորվող ներքին մկանների խանգարված շարժունակությամբ։ Ծղիկային թունելի համախտանիշը սովորաբար դիտվում է հեծանվորդների շրջանում, հեծանվի ղեկի վրա Գիյոնի խողովակում ծղիկային նյարդի երկարատև սեղմման հետևանքով։ Չորրորդ և հինգերորդ մատների թմրածության մեկ այլ հաճախակի պատճառ է հանդիսանում նյարդի սեղմումը արմնկային խողովակում, որն անվանվում է արմնկային թունելի համախտանիշ։

Ծղիկային թունելի համախտանիշ
Դասական ծղիկային զգայության նկար, որն ընդգրկում է 4-րդ մատի միջային և 5-րդ մատի զգացողությունը։ Ուշադրություն դարձրեք, որը նկարում պատկերված չեն այն մկանները որոնց զգայությունը իրականացնում է ծղիկային նյարդը։
Բժշկական մասնագիտությունՕրթոպեդիա
ՀոմանիշներԳիյոնի թունելի համախտանիշ
 Ulnar tunnel syndrome Վիքիպահեստում

Պատճառներ խմբագրել

Թեև որոշ դեպքերում խնդիրը իդիոպաթիկ է, այնուամենայնիվ ծղիկային թունելի համախտանիշի պատճառային գործոններ են հանդիսանում ուռուցքները, գանգլիոնային ցիստաները, կրկնվող գործողությունները, անատոմիական վարիացիաները և հարակից արյունատար անոթների հիվանդությունները (թրոմբոզ կամ ծղիկային զարկերակի անևրիզմա)[2]։

Ախտորոշում խմբագրել

Դասակարգում խմբագրել

 
Երեք հատվածները, որտեղ ծղիկային նյարդը կարող է ճզմվել

Ծղիկային թունելի համախտանիշը կարող է բնութագրվել Գիյոնի խողովակում ծղիկային նյարդի սեղմումով։ Այստեղ նյարդը բաժանվում է մակերեսային զգացող և խորանիստ շարժիչ ճյուղերի։ Այսպիսով, Գիյոնի խողովակը կարելի է բաժանել երեք շրջանների, կախված թե ծղիկային նյարդի որ հատվածն է ընդգրկված։ Առաջացող համախտանիշը դրսևորվում եմ կա՛մ մկանային թուլությամբ, կա՛մ ծղիկային նյարդավորման զգայության խանգարմամբ[1]։

Տեղակայում Նշաններ Ասոցիացիաներ
  Շրջան 1   Մոտակա (ծղիկային նյարդի բիֆուրկացիայից առաջ) Խառը, զգացող և շարժիչ Կեռիկավոր ոսկրի կեռի կոտրվածքներ և հանգույց
  Շրջան 2   Ծղիկային նյարդի խորանիստ շարժիչ ճյուղի շրջան Միայն շարժիչ Կեռիկավոր ոսկրի կեռի կոտրվածքներ և հանգույց
  Շրջան 3   Ծղիկային նյարդի մակերեսային զգացող ճյուղի շրջան Միայն զգացող Ծղիկային զարկերակի պաթոլոգիա

Շրջան 2-ի տիպի նշանները ամենահաճախ հանդիպողն են, իսկ շրջան 3-ինը՝ ամենահազվադեպը։

Բուժում խմբագրել

Սկբնական բուժմամ սխեման հակաբորբոքային դեղորայքն է կամ կորտիզոնային ներարկումները։ Ձեռնոցների միջոցով անցկացվել են փորձարկումներ, որոնք պաշտպանում են ծղիկային նյարդը ճզմումից։ Առավել արմատական մեթոդը վիրահատականն է, որի ժամանակ հատվում է Գիյոնի թունելի թաղը հանդիսացող դաստակային կապանը,այդպիսով նվազեցնելով ծղիկային նյարդի վրա ճնշումը[3][4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hatch, Daniel (2014 թ․ օգոստոսի 20). «Ulnar Tunnel Syndrome». Orthobullets. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. Depukat, Paweł; Mizia, Ewa; Kuniewicz, Marcin; Bonczar, Tomasz; Mazur, Małgorzata; Pełka, Piotr; Mróz, Izabela; Lipski, Marcin; Tomaszewski, Krzysztof (2015). «Syndrome of canal of Guyon - definition, diagnosis, treatment and complication». Folia Medica Cracoviensia. 55 (1): 17–23. ISSN 0015-5616. PMID 26774628.
  3. Okutsu I, Hamanaka I, Yoshida A (April 2009). «Pre- and postoperative Guyon's canal pressure change in endoscopic carpal tunnel release: correlation with transient postoperative Guyon's canal syndrome». J Hand Surg Eur Vol. 34 (2): 208–11. doi:10.1177/1753193408100122. PMID 19282410.
  4. Assmus H, Antoniadis G, Bischoff C, Hoffmann R, Martini AK, Preissler P, Scheglmann K, Schwerdtfeger K, Wessels KD, Wüstner-Hofmann M (May 2011). «Cubital tunnel syndrome - a review and management guidelines». Cent Eur Neurosurg. 72 (2): 90–8. doi:10.1055/s-0031-1271800. PMID 21547883.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծղիկային թունելի համախտանիշ» հոդվածին։