Ծծան թուղթ հեղուկը ներծծելու հատկություն ունեցող թուղթ[1]։ Ոչ խիտ և չսեղմված թուղթ է, որը բաղկացած է գրեթե մաքուր ցելյուլոզայից։ Կառուցվածքում բազմաթիվ փոքր մազանոթներ են, որոնք ներծծում են հեղուկը, այդ թվում նաև թանաքը։

Գրասեղանային ծծան

Ծծան թուղթը լայն տարածում է գտել դպրոցներում մինչ գնդիկավոր գրիչների ի հայտ գալը։ Դպրոցական տետր արտադրողները տետրի մեջ սովորաբար մեկ թերթ ծծան թուղթ էին դնում։ Թանաքով գրվածը հեշտ և արագ չորացվում էր ծծան թղթի միջոցով։

Ծծան թուղթը օգտագործվում էր ծծանի[2] վրա հագցված։

Պատմություն խմբագրել

Ըստ մեկ վարկածի ծծան թուղթը պատահաբար է հայտնաբերվել։ 1835 թվականին Անգլիայի թղթի գործարաններից մեկում, երբ թղթի զանգվածի մեջ մոռացել են սոսինձ ավելացնել։ Թուղթը ստացվել է փխրուն և գրելու համար ոչ պիտանի։ Զգալով պատահական արտադրանքի նոր հնարավորությունը, ֆաբրիկան որոշ ժամանակ անց սկսում է արտադրել միայն ծծան թուղթ։

Մինչև ծծան թղթի հայտնագործումը թանաքը չորացնելու համար օգտագործում էին մանրահատիկ ավազ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 192
  2. «Ծծան» եզրը Արդի Հայերենի Բացատրական Բառարանում