Ծծանցում ապարների, ֆիլտրացիա, հեղուկների և գազերի շարժումը ծակոտկեն միջավայրում։

Ծակոտիների արտակարգ փոքր կտրվածքները, դրանց պատերի մեծ մակերևույթն ու անհարթությունները և հեղուկի մածուցիկությունը պայմանավորում են շփման ուժերի բացառիկ կարևոր դերը ծծանցման ժամանակ, չնայած հեղուկների շարժման ծայրահեղ նվազ արագությանը։ Ծծանցման արագությունը միշտ փոքր է հեղուկի շարժման իսկական արագությունից։ Ծծանցման ծախսը որոշվում է Դարսիի օրենքով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 128