Ծխնի, ծղխնի, գլանային հոդային միացում, նախատեսված է դռներ կամ կահույքի բացվող փեղկեր կախելու, մեքենաների թափքերում և մեխանիզմների կորպուսներում։

Դռան ծխնի
Դարբասի ծխնի
Կահույքի ծխնի

Կառուցվածք խմբագրել

Կազմված է երկու մասերից` քարտերից, մեկը՝ դռանը, մյուսը՝ ամրացման տեղին ամրացնելու համար։ Քարտերն իրար միացվում են ձողի միջոցով։

Պատրաստվում են մետաղից` երկաթից կամ արույրից։

Կիսահոդակապով ծխնի խմբագրել

Այս դեպքում ձողն ամրացվում է երկու քարտերից մեկի վրա, իսկ մյուսի վրա գտնվում է հոդը։ Այսպիսի կառուցվածքն ապահովում է դռների հանումը, քանի որ քարտերը հեշտությամբ իրարից անջատվում են։

Կիսահոդակապով ծխնիները լինում են «աջ» և «ձախ» դռների համար։ Դուռը համարվում է «աջ», եթե բացվող կողմից նայելու դեպքում ծխնիներն աջից են և, հետևաբար, բացվում է դեպի աջ։ «Ձախ» դռան դեպքում հակառակն է։