Ծիպեռի, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում։ Գտնվում էր Շապին Գարահիսար քաղաքից 2 կմ հարավ-արևմուտք։

Գյուղ
Ծիպեռի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառՇապին Գարահիսարի գավառ
Այլ անվանումներԾիպեր, Ծիպերի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 60 տուն հայ և 6 տուն թուրք, իսկ 1914 թվականին ուներ 225 (50 ընտանիք) բնակիչ (հայ բոշաներ

Տնտեսություն խմբագրել

Կանայք զբաղվում էին մաղագործությամբ, տղամարդիկ ջորեպաններ ու համետագործներ էին։ Զբաղվում էին արհեստներով, մասսամբ էլ հողագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ծիպեռին ուներ Ս. Հակոբ անունով եկեղեցի, որը ուխտատեղի էր[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 851

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 126