Ծիծեռնակաբերդի բլուր

բլուր և զբոսայգի Երևանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիծեռնակաբերդ (այլ կիրառումներ)

Ծիծեռնակաբերդ, բլուր և զբոսայգի Երևանում, քաղաքի արևմտյան հատվածում, Հրազդան գետի աջ ափին։ Բլրի գագաթին պահպանվել է քառակուսի աշտարակներով փոքրիկ բերդ, իսկ բերդի և Հրազդանի միջև՝ խոշոր քարերով շարված պարսպապատ ամրոց-բնակատեղի, որը ուշ բրոնզի դարերին բնորոշ կառույց է։ Սրանից հյուսիս-արևմուտք տարածված է հնագույն դամբարանադաշտը։

Ծիծեռնակաբերդի բլուր
Տեսակբլուր
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԵրևան
Ջրլիցի ափինՀրազդան
Քարտեզ
Քարտեզ

1925 թվականին Երևանգէսի կառուցման ժամանակ ուշ բրոնզի դարի դամբարաններ են գտնվել Հրազդանի ձախ ափին։ Գետի աջ ափին, ինչպես և բլրի վրա, նոր շինությունների ժամանակ բացվել են նոր դամբարաններ և բնակավայրերի հետքեր։ Այստեղ գտնված են նաև նախամարդու բնակավայրի հետքեր[1]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 849 — 992 էջ։