Ծերաքվի (վրացերեն՝ წერაქვი), վանքային համալիր Վրաստանում։ Միջնադարյան վրացական ճարտարապետության հուշարձան։ Գտնվում է Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանում, Շուլավեր գետի ձախ ափին, Ծերաքվ գյուղից մոտավորապես 3 կմ հեռավորության վրա։ Վանքը ներառում է հետևյալ շինություններ՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (XII–XIII դարեր), զանգակատուն, Սուրբ Գևորգի եկեղեցի (ուշ միջնադար), գինու մառան և այլ։

Ծերաքվի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՔվեմո Քարթլիի մարզ
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ
Քարտեզ
Քարտեզ
 Tserakvi Վիքիպահեստում