Ծաղկունք (թերթ)

Հայաստանի օրաթերթ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկունք (այլ կիրառումներ)

«Ծաղկունք», խորհրդային շրջանի երկօրյա թերթ։ Առաջին անգամ լույս է տեսել 1965 թվականին, Ապարանում։ Տպագրել է ԽՄԿԿ, ՀԿԿ և շրջանային կազմակերպությունների որոշումները։ Ընդհանրացրել է արտադրական ձեռնարկությունների նվաճումներն ու առաջավոր համարվողների փորձը, ներկայացրել շրջանի մշակութային և մարզական առօրյան, արծարծել մանկավարժության և երիտասարդ սերնդի կոմունիստական ագիտացիոն դաստիարակության հարցեր։

ՏԱՍՍ-ի և Արմենպրեսի նյութերով ծանոթացրել է միջազգային և հանրապետական իրադարձություններին (խորհրդային գաղափարախոսության սահմաններում)։

«Ծաղկունք»-ին նախորդել են «Անասնապահ կոլխոզնիկ» (1933-1954), «Անասնապահ կոլտնտեսական» (1954-1962) և «Արագած» (1962-1965, միջշրջանային) թերթերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 113