Ծաղկող
նկարող, հին ձեռագրեր պատկերազարդող վարպետ
(Վերահղված է Ծաղկողներից)
Ծաղկող, նկարող, հին ձեռագրեր պատկերազարդող վարպետ։ Հայ միջնադարյան ձեռագրերի հիշատակարաններում, ի տարբերություն գրչի, ծրողի, գծողի, մանրանկարիչներն իրենց անվանել են ծաղկող կամ նկարող։ Ծաղկել բառը միջնադարում նշանակել է նաև զարդարել։ Ծաղկողը հոմանիշ է մանրանկարիչ բառին, որը նշանակում է ձեռագիր գրքեր, ավելի նեղ իմաստով՝ կրոնական ձեռագրեր (հիմնականում՝ ավետարաններ, աստվածաշնչեր) պատկերազարդող, նկարում էր ոչ միայն սյուժետային պատկերներ, այլև զարդագրեր, խորաններ, անվանաթերթեր, լուսանցազարդեր ու լուսանցանկարներ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1d/Armenian_Manuscript_in_Georgian_National_Centre_of_Manuscripts.jpg/220px-Armenian_Manuscript_in_Georgian_National_Centre_of_Manuscripts.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 112)։ ![]() |