Ծագումն

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Ծագումն», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը։ Գրության թվականը հայտնի չէ։ Չի պահպանվել ինքնագիր։

Ծագումն
Տեսակբանաստեղծություն
ԺանրԲանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էհայտնի չէ
Հրատարակվել է1908 թվական
ՎիքիդարանԾագումն

Ստեղծման պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանի «Ծագումն» բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1908 թվականի մարտի 18-ին «Հուշարար» երկշաբաթաթերթի №1-ի 6-րդ էջում։ Նույն տարում տպագրվել է նաև անվերանգիր 1908 թվականին Բաքվում հրատարակված Բանաստեղծություններ շարքում 58-րդ էջում, ապա՝ Հովհաննես Թումանյան երկերի ժողովածուի 1-ին հատորի 152-րդ էջում[1]։

Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Թումանյանի ֆոնդ № 50-ում պահպանվում է ուրիշի ձեռքով արտագրված մի օրինակ։ Նույն տեղում № 1355-ում պահվում է նաև 1908 թվականին Բաքվում հրատարակված Բանաստեղծություններ շարքում հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանն ուղղել է վիպակները, 7-րդ տողի «երկնքից ծագած» բառերի դիմաց լուսանցքում դրել է հարցական և անվերնագիր ոտանաավորը վերնագրել «Ծագումն»։

«Ծագումն» բանաստեղծությունը տպագրվում է 1908 թվականին Բաքվում հրատարակված Բանաստեղծություններ շարքի Թումանյանի ուղղած տեքստից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ 618.