Խցանահանի կանոն, որոշում է էլեկտրական հոսանքների և դրանց ստեղծած մագնիսական դաշտերի փոխադարձ ուղղությունները։ Ձևակերպվում է այսպես, եթե խցանահանը (աջ պարույրով) ներպտուտակվի հոսանքի ուղղությամբ, ապա խցանահանի բռնակի պտտման ուղղությունը կհամընկնի այդ հոսանքի ստեղծած մագնիսական դաշտի ուղղությանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 96