Խրոմատիկ գամմա
Խրոմատիկ կոչվում է այն գամման, որի հնչյունները միմյանց հաջորդում են խրոմատիկ և դիատոնիկ կիսատոներով։ Խրոմատիկ գամման ինքնուրույն լադ չի համարվում, այլ կապված է որևէ դիատոնիկ մաժոր կամ մինոր գամմայի հետ և ստացվում է այդ մաժոր կամ մինոր դիատոնիկ գամմայի ամբողջ տոները կիսատոների վերածելու միջոցով։ Խրոմատիկ գամմաների ուղղագրությունը հիմնված է տոնայնությունների ազգակցության վրա. ամեն մի տոնայնության խրոմատիկ գամմայում պետք է գործածվեն միայն մոտիկ ազգակից տոնայնությունների խրոմատիկ նշանները։
Խրոմատիկ գամմայի ուղղագրությունը
խմբագրելՈւղղագրությունը պահպանելու համար մաժորի խրոմատիկ գամման վերընթաց կարգում գրվում է դեպի վեր ամբողջ տոն կազմող բոլոր աստիճանների խրոմատիկ բարձրացումով, բացառությամբ 6-րդ աստիճանի, որի բարձրացման փոխարեն իջեցվում է 7-րդ աստիճանը։ Նույն գամման վարընթաց կարգում գրվում է դեպի վար ամբողջ տոն կազմող բոլոր աստիճանների խրոմատիկ իջեցումով, բացառությամբ 5-րդ աստիճանի, որի իջեցման փոխարեն բարձրացվու է 4-րդ աստիճանը։ Մինորի վերընթաց խրոմատիկ գամման գրվում է զուգահեռ մաժորի նշաններով։
- Մաժոր խրոմատիկ գամմայում վերընթաց շարժման ժամանակ բարձրացվում են բոլոր աստիճանները՝ բացառությամբ երրորդ և վեցերորդ աստիճանների (6-րդի փոխարեն իջնում է 7-րդը).
- Մաժոր գամմայում վարընթաց շարժման ժամանակ իջնում են բոլոր աստիճանները՝ բացառությամբ 5-րդի (դրա փոխարեն բարձրացվում է 4-րդը).
- Մինոր գամմայում վերընթաց և վարընթաց շարժումների ժամանակ բարձրացվում են բոլոր աստիճանները՝ բացառությամբ առաջինի և հինգերորդի[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Красинская, Л., Уткин, В. Элементарная теория музыки, 4-е издание, дополненное. Москва, «Музыка», 1991, сс. 186—187.