Խրիստոս Աֆրոուդակիս (հուն․՝ Χρήστος Αφρουδάκης, մայիսի 23, 1984(1984-05-23), Աթենք, Հունաստան), հույն ջրագնդակի խաղացող, ով Հունաստանի կազմում մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի[1]։

Խրիստոս Աֆրոուդակիս
հուն․՝ Χρήστος Αφρουδάκης
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝Հունաստան Հունաստան
Մասնագիտացում՝ջրագնդակի խաղացող
Երկիր՝ Հունաստան
Ծննդյան ամսաթիվ՝1984, մայիսի 23
Ծննդավայր՝Հունաստան

Ջրագնդակի մարզաձևում ներկայացրել է Հունաստանը 2004 թվականի, 2008 թվականի և 2012 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում և նվաճել տիտղոսներ[2]։

Կարիերա խմբագրել

Խրիստոս Աֆրոուդակիսը իր պրոֆեսիոնալ սպորտային կարիերան սկսել է 2002 թվականին` 18 տարեկան հասակում կնքելով իր առաջին պայմանագիրը հունական Վոուլիագմենի սպորտային ակումբի հետ։

Ակումբում իր գործունեությունը դադարեցրել է 2004 թվականին և ակումբի կազմում չի նվաճել ոչ մի միջպետական տիտղոս։ 2004-2006 թվականներին գործունեություն է ծավալել հայրենիքից դուրս` Իտալիայում և Հունաստան վերադարձել միայն 2006 թվականի ամռանը։ Հունաստանում նա շարունակել է իր պրոֆեսիոնաl կարիերան Պիրեյ քաղաքում։

2007 թվականին Խրիստոսը պայմանագիր է ստորագրել Պիրեյի Օլիմպիակոսի հետ։ Պայմանագիրը լրացել է 2011 թվականին և նույն թվականին Խրիստոսը լքել է ակումբը։ Այս ակումբի կազմում նա չորս անգամ հաղթել է հունական առաջնությունը (2008, 2009, 2010, 2011) և մասնակցել այլ նշանավոր մրցարշարերի։ Երեք անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Afroudakis | Japanese to English, English to Japanese». www.mp3home.net. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
  2. «Christos Afroudakis». Zimbio. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.