Խրամատներում աթեիստներ չկան

«Խրամատներում աթեիստներ չկան» (անգլ.՝ There are no atheists in foxholes[1]), աֆորիզմ[2], որը պնդում է, որ ծայրահեղ սթրեսի կամ վախի ժամանակ, օրինակ՝ ռազմական գործողություններին մասնակցելիս մահացու վտանգի դեպքում, բոլոր մարդիկ կհավատան բարձրագույն ուժերին կամ հույսը կդնեն նրանց միջամտության վրա[3]։

Արտահայտության ստույգ ծագումն անհայտ է։ Տարբեր աղբյուրներ նշում են կապելլան Ուիլյամ Թ. Քամինգսին[2][4] (1942 թվականի Բատաանի ճակատամարտի ժամանակ), փոխգնդապետ Ուիլյամ Քլիրին (անգլ.՝ William J. Cleary) և փոխգնդապետ Ուիլյամ Քեյսիին[5]։ Աֆորիզմը վերագրվում է նաև լրագրող Էռնի Փայլին[6][7][8]։

Աֆորիզմը հիմնականում օգտագործվում է նկարագրելու համար այն իրավիճակը, որում հայտնվում են զինվորները պատերազմի ժամանակ (հնարավոր է աննշան փոփոխություն, օրինակ՝ «չկան աթեիստներ խրամատներում՝ կրակի տակ» (ռուս.՝ «не бывает атеистов в окопах под огнём») Եգոր Լետովի «Про дурачка» երգում)[9], բայց հաճախ արտահայտությունը հարմարեցված է այլ վտանգավոր իրավիճակներին (օրինակ՝ «խորտակվող նավի վրա աթեիստներ չկան»[10])։ Աֆորիզմը վկայակոչվում է նաև հակառակ ազդեցությունը քննարկելիս. այսպես, պատերազմը որոշ զինվորների ստիպում է կասկածի տակ դնել Աստծո հանդեպ իրենց առկա հավատը՝ իրենց շուրջը տիրող բռնության ու մահվան պատճառով[11][12][13]։

Պնդումն ինքնին վկայում է այն մասին, որ կրոնական հավատքի պատճառներից մեկը մահվան վախն է։ Այսպես, ամերիկացի գիտաֆանտաստ գրող Ջեյմս Մորոուն 2001 թվականին այս աֆորիզմին պատասխանել է հետևյալ բառերով. «Խրամատներում աթեիստներ չկան» փաստարկ չէ աթեիստների դեմ, այլ փաստարկ է խրամատների դեմ»[14]։

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքի «Ազատություն կրոնից» հիմնադրամը խրամատներում գտնվող աթեիստների պատվին հուշարձան է կանգնեցրել՝ այդպիսով արտահայտելով իր անհամաձայնությունը «խրամատներում աթեիստներ չկան» արտահայտության հետ։ Պատվանդանի վրա գրված է.

Ի հիշատակ խրամատներում գտնվող աթեիստների և անթիվ ազատ մտածողների, ովքեր պատվով և գերազանցությամբ ծառայեցին մեր երկրին։ «Ազատություն կրոնից» ազգային հիմնադրամը հույս ունի, որ ապագայում մարդկությունը կարող է սովորել խուսափել ցանկացած պատերազմից[15]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Foxhole (բառացի՝ «աղվեսի բույն») — ոչ մեծ խրամատի խոսակցական անվանում
  2. 2,0 2,1 Атеизм. Неверие // Бог не ангел: Афоризмы / составитель Душенко К. В. — М.: ЭКСМО-Пресс, ЭКСМО-МАРКЕТ, 2000.
  3. Thomas J. Reese, S.J. (2007 թ․ մայիսի 31). «No Atheists in Fox Holes». Washington Post Company. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. Большая книга афоризмов (изд. 9-е, исправленное) / составитель К. В. Душенко — М.: изд-во «Эксмо», 2008. — С. 36.
  5. Cummins, Henry. «Spiritual Point» (PDF). British Humanist Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. «Oops! He Did It Again! Brokaw Repeats Canard, "There Are No Atheists In Foxholes" During NBC Evening News». Flashline. American Atheists. 2003 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 27-ին.
  7. Johnson, Chip. «GI turns to Islam to find God.» Արխիվացված 2011-09-17 Wayback Machine // San Francisco Chronicle, 6 March 2006
  8. Books & Culture Weblog: Content & Context — Books & Culture Արխիվացված 2008-12-11 Wayback Machine // Christianity Today
  9. Текст и аккорды песни «Про дурачка» Արխիվացված 2013-08-21 Wayback Machine на официальном сайте группы «Гражданская оборона»
  10. «no atheists on a sinking ship — Google Search». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  11. Resnicoff, Arnold E. (2004 թ․ հունիսի 28). «On becoming our own worst enemy». The Christian Science Monitor. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
  12. Allen, Joshua. There Are No Atheists in Foxholes Արխիվացված 2016-03-15 Wayback Machine. Rhode Island Monthly. April 2007 issue.
  13. «Religion: Atheists & Foxholes». Time Magazine. 1945 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 19-ին.
  14. «Interview with James Morrow». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. «Atheists in Foxholes Monument». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել