Խուֆուի կոկորդիլոսի կերակրումը

Վիկտոր Պելևինի պատմվածքը

«Խուֆուի կոկորդիլոսի կերակրումը» (ռուս.՝ «Кормление крокодила Хуфу»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 2008 թվականին «П5. պինդոստանի քաղաքական պիգմեյների հրաժեշտի երգերը» (ռուս.՝ П5: прощальные песни политических пигмеев пиндостана) ժողովածուում («Էքսմո» հրատարակչություն)։

Խուֆուի կոկորդիլոսի կերակրումը
ռուս.՝ Кормление крокодила Хуфу
Տեսակվիպակ
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է2008

Բովանդակություն խմբագրել

Երեք հերոսները՝ Տանյան, Ալեքսեյ Իվանովիչը և Իգորը[1], մեքենայով ընթանում են Ֆրանսիայի հարավում գտնվող մառախլապատ ավտոմայրուղով՝ մտադրվելով հանդիպել ոմն աճպարարի։ Հանդիսատեսը դժգոհ է մնում նրա հնարքներից, մանավանդ որ նրանցից մեկը բարձրաձայն բացահայտում է յուրաքանչյուր հնարքը։ Բայց հրաշագործի աուդիոկասետի ձայնագրությունը, որը լսում են հերոսները, նրանց կապում է Հին Եգիպտոսի, Խուֆու փարավոնի և նրա կոկորդիլոսի լեգենդի հետ, ինչն անսպասելիորեն ազդում է պատմվածքի ավարտի վրա[2]։

Պատմվածքից պարզվում է, որ ներկայիս օլիգարխներից շատերը խորհրդային գիտահետազոտական ինստիտուտներից, տնտեսական ինստիտուտներից դուրս եկածներն են, որոնք կեցության անտանելի թեթևությունը տանում էին լուցկու տուփի պիտակներ հավաքելով, խաչբառեր լուծելով և աճպարարական հնարքներ ուսումնասիրելով[1]։

Սովորական կյանքում բավականին հաջողակ և նոր սենսացիաների ու տպավորությունների պատրաստ երեք ճանապարհորդները քայլում էին անապատում՝ ամենալավատեսական հույսերով լի, ծիծաղելով իրենց կատակների վրա։ Եվ այդ ժամանակ նրանց ծիծաղն արթնացնում է աճպարարին։ Խեղճ կախարդ բեդվինը իր իմացած բոլոր եղանակներով փորձում է զվարճացնել պատկառելի հանդիսատեսին՝ վարձատրություն ստանալու համար։ Սակայն մեծ գումար վաստակելը կապված է տնտեսելու սովորության հետ, ուստի Ալեքսեյ Իվանովիչը՝ ուժերի ծաղկման շրջանում գտնվող օլիգարխը, ոչ միայն հաջողությամբ «բացահայտում» է խորհրդավոր մոգությունը, այլև ծաղրում է հրաշագործին[1]։

Ցուցադրումները փոխարինում են մեկը մյուսին, բայց փորձված հանդիսատեսը չի ցանկանում հրաշագործին արժանացնել արժանի պարգևի։ Եվ այդ ժամանակ գործի է դրվում աշխարհի ամենասարսափելի զենքը՝ տեքստը։ Ու ոչ թե պարզ, այլ շատ հնագույն, որը պատմում է ուժի մարդու ու տիրակալի դիմակայության հավերժ պատմության մասին։ Ձեռագիրը ճանապարհորդներին տանում է հին ժամանակներ, երբ անշնորհակալությունը սովորական բան էր, և մեծ հրաշքների ու հնարքների համար արքունի մոգին պարզապես մահապատժի էին ենթարկում։ Վերջապես մոգն իր բարերարին պարգևատրում է հերթական հնարքով՝ նրան դարձնելով միայն ամբողջ պալատական միջավայրի հանգստության համար կառուցվող խղճալի ստվեր[1]։

Իր հրաշագործությունների համար այդպես էլ գումար չստանալով՝ մոգը որոշում է վրեժ լուծել ճանապարհորդներից՝ նրանց տեղափոխելով տարածության և ժամանակի մեջ՝ մեր օրերից մինչև Խուֆուի Սրբազան կոկորդիլոսի բուրգի կառուցումը[1]։

Հրապարակում խմբագրել

«Նեկրոմենթը» «П5. պինդոստանի քաղաքական պիգմեյների հրաժեշտի երգերը» գրքի մասն է[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Кормление крокодила Хуфу из книги Пелевина П5». Группа Быстрого Реагирования - портал о культуре и музыке. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  2. «Книга «Пэ в Пятой»». 2013 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  3. «Книга «П5: Прощальные песни политических пигмеев пиндостана (сборник)»». Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.