Խութլուշահ, Խութլու (ծն. թ. անհտ.— 1386), հայ իշխան, զորավար։ Հավանաբար սերում է Երզնկայի արքեպիսկոպոս Մարգսի (XIII դ.) և նրա որդի Հովհաննես իշխանի տոհմից, որը երկար ժամանակ իր ձեռքում է պահել Երզնկայի եպիսկոպոսությունը, որոշ ընդմիջումներով՝ նաև աշխարհիկ իշխանությունը։

Խութլուշահ
Ծնվել էանհայտ
Մահացել է1386

Իբրև Երզնկայի նշանավոր իշխան՝ Խ. հիշված է XIV—XV դդ. գրված մի Ավետարանի (Էջմիածնի Մայր Աթոռի գրատուն, ձեռագիր № 96) չափածո հիշատակարանում, իսկ «Խութլու» անվամբ՝ Երզնկայի Կաթողիկե եկեղեցում գրված ձեռագրի (Երևանի Մեսբոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. № 557) հիշատակարանում, որտեղ հիշատակված են նույն տոհմի նաև ուրիշ գործիչներ, մոր կողմից՝ արքեպիսկոպոս Սարգսի թոռ խոջա Ահարոնի որդի Թաճատինը և XIV դարի վերջի Երզնկայի հայ իշխան Սուլայմանը, հավանաբար՝ Խութլուշահի որդին։ Խութլուշահը հովանավորել է հայ մշակույթի գործիչներին։ Խութլուշահի պատվերով են ընդօրինակվել մի շարք ձեռագրեր։

ԳրականությունԽմբագրել

  • Բաղդասարյան է., Երզնկայի հայկական իշխանությանը XIII—XV դարերում, «ԼՀԳ», 1970, № 2
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 99