Խորվաթական Զագորյեի փայտե խաղալիքներ

Խորվաթական Զագորյեի փայտե խաղալիքներ (խորվաթ. Drvene igračke Hrvatskog zagorja), խորվաթական ավանդական մանկական խաղալիքներ։ Պատրաստվում են XIX դարից ի վեր Խորվաթական Զագորյեի ժողովրդական վարպետների կողմից։ ժողովրդական փայտե խաղալիքի գաղափարը Խորվաթիայի Զագորյեում 2009 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային գլուխգործոցների ցանկում[1]։

Փայտե խաղալիք

Խաղալիքների արտադրությունը սկսվել է և շարունակվում է մինչ այսօր Մարիա-Բիստրիցա և Գորնյա-Ստուբիցա փոքր քաղաքների հարակից գյուղերում։ Խաղալիքների արտադրության գլխավոր կենտրոններ են Բիստրիչկի-Լազը, Ստուբիչկի-Լազը, Գորնյա-Ստուբիցան, Մարիա-Բիստրիցան, Տուգոնիցան և Տուրնիշկեն։ Արտադրվում է խաղալիքների շուրջ 50 մոդել, ինչպիսիք են խողովակները, ճոճանակները, փայտե կենդանիները, սուլիչները, ավտոմեքենաները, բեռնատարները, գնացքները, ինքնաթիռները, տիկնիկների համար մանկական կահույքը և այդպես շարունակ։

Խաղալիքները բնութագրվում են նրանով, որ պատրաստվում են տղամարդկանց ձեռքով, իսկ նկարվում են հիմնականում կանանց կողմից։ Քանի որ դրանք ձեռքի աշխատանքներ են, այդ պատճառով գոյություն չունեն երկու միանման խաղալիքներ։ Դրանք ստեղծվում են են տեղական ծառերկից՝ ուռենիներով, թխկիներով, հաճարենիներով[2]։ Ծառը կտրում են, չորացնում և տալիս են փայտի կամ ստվարաթղթի ձև ձևանմուշների օգնությամբ։ Ամենաշատը տարածված են խաղալիքների այյնպիսի գույներ, ինչպիսիք են կարմիրը, կապույտը, սպիտակն ու սևը։ Նրանք զարդարվում են ծաղիկներով և երկրաչափական նախշերով։ Արտադրության ավանդույթը փոխանցվել է սերունդե սերունդ և պահպանվում է մինչ օրս։

Խաղալիքները վաճառվում են տոնավաճառներում, կրոնական տոների ժամանակ, ինչպես նաև ամենամեծ Մարիա-Բիստրիցա տաճարում։ Խաղալիքները ձեռք բերել հատուկ խանութներում, նրանք հայտնի են զբոսաշրջիկների շրջանում։ 1950-ական թվականներին խաղալիքները վաճառվել են նաև երկրից դուրս[3].:

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել