Խորհրդային սոցիոլոգիական ասոցացիայի հայկական բաժանմունք

Խորհրդային սոցիոլոգիական ասոցիացիայի հայկական բաժանմունք, Խորհրդային սոցիոլոգիական ասոցիացիայի (ռուս.՝ Советская социологическая ассоциация) ստորաբաժանում Հայկական ԽՍՀ-ում։ Հիմնվել է 1984 թվականին։

Ղեկավար մարմինը եղել է ընդհանուր ժողովը, որն ընտրել է բյուրո։ Կոորդինացրել է սոցիոլոգիական ստորաբաժանումների և ծառայությունների գործունեությունը, սոցիոլոգիայի բնագավառում աշխատող մասնագետների գիտահետազոտական աշխատանքները, կազմակերպել սեմինարներ, գիտական կոնֆերանսներ և այլն։ Ունեցել է 20 կոլեկտիվ և 120 անհատ, անդամ։

ՀԽՍՀ տնտեսական համակարգը ձևավորվել ու հաստատվել է Հայաստանում խորհրդային կարգերի ներմուծումից և երկրում սոցիալիստական միջավայրի ստեղծումից հետո։ Արտադրության հիմնական միջոցների ազգայնացմամբ հիմք դրվեց սոցիալիստական տնտեսաձևին։

1930-ական թվականների վերջերին Խորհրդային Հայաստանի էկոնոմիկայի գրեթե բոլոր բնագավառներում հաստատվեց արտադրամիջոցների հասարակական սեփականությունը, և սոցիալիստական տնտեսության բաժինը կազմեց շուրջ 99%։

Հայկական ԽՍՀ ժողտնտեսության կառավարումը, ինչպես ԽՍՀՄ միասնական ժողտնտեսական համալիրինը, իրականացվում էր վարչահրամայական սկզբունքով։ Այն ընդգրկում էր արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման պրոցեսները, ամբողջ հասարակության մասշտաբով կենտրոնացնում տնտեսական կառավարման՝ առանցքային համարվող ֆունկցիաները և միաժամանակ ենթադրում ձեռնարկությունների, մյուս տնտեսական օղակների հարաբերական տնտեսական ինքնուրույնություն։

1985 թվականին սոցմրցության բոլոր ձևերում ընդգրկված էր 1,2 միլիոնից ավելի մարդ։ Հաղթողի կոչման համար պայքարում էին շուրջ 1,2 հազար ձեռնարկություն ու կազմակերպություն, 8 հազար արտադրամաս, բաժին ու բաժանմունք, 18 հազար բրիգադ։ ՀԽՍՀ 10 անգամ անընդմեջ հաղթող է ճանաչվել համամիութենական սոցմրցության մեջ (1985

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 13, էջ 241