Գերշ. Տեր Խորէն Տեր-Վարդանեանը ծնւել է 1872 թ. Հայաստանի Կաղզվան քաղաքում։ Կրթութիւնը ստացել է Գևորգյան ճեմարանում։ 1899 թ. տեղափոխւել է Նոր Ջուղա և դասականդել տեղի դպրոցներում։ Խորեն Տեր-Վարդանյանը 1902 թ. ընտրւել է առաջնորդի տեղակալ և պաշտօնավարել իբրև հոգևոր առաջնորդ' Համադան և Արաք քաղաքներում։ Առաջին աշխարհամարտի օրերին ժողովրդի պաշտպանութեան համար կազմել է ինքնապաշտպանական ջոկատներ և ազատագրական խմբեր։ Նրա ջանքերի շնորհիւ կառուցւել է Արաքի հայոց եկեղեցին։ Առաջնորդական տեղակալ Տեր Խորեն Տեր-Վարդանյանը 1906 թ. Մոզաֆրեդին շահի կողմից ստացել է շքանշան։ Սպանւել է 1918 թ. Թեհրանում։

Խորէն Տեր-Վարդանեան
Ծնվել է1872
ԾննդավայրԿաղզվան
Մահացել է1918
Մահվան վայրԹեհրան, Իրան