Խորեն Ինջյան (հուլիսի 11, 1957(1957-07-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոն (1979), գերծանր քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1979)։ ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ (1979)։

Խորեն Ինջյան
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվհուլիսի 11, 1957(1957-07-11) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Խորեն Ինջյանը (Ինջեյան) ծնվել է 1957 թվականի հուլիսի 11-ին, Երևանում։ 16 տարեկանում սկսել է զբաղվել բռնցքամարտով՝ Լևոն (Լյովա) Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 1976 թվականին եղել է ԽՍՀՄ չեմպիոն և երիտասարդների Եվրոպայի չեմպիոն (մինչև 20 տարեկան)։ Իզմիրում (Թուրքիա) ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության ընթացքում, 4 արտահերթ հաղթանակ է տարել Գերմանիայի, Ֆրանսիայի, Հարավսլավիայի և ԳԴՀ-ի մրցակիցների նկատմամբ[1]։

Իր մարզական կարիերայում առավել նշանակալի հաջողությունների է հասել 1979 թվականին։ Այս տարվա մայիսին ընդգրկվել էր Քյոլնի Եվրոպայի առաջնությունում ԽՍՀՄ հավաքականի կազմում, որտեղ հասնելով կիսաեզրափակիչ՝ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Ամռանը նվաճել է ԽՍՀՄ առաջնությունը և ԽՍՀՄ ժողովուրդների VII սպարտակիադայի ոսկե մեդալը, որի շրջանակներում Այն անցկացվել է։ Հոկտեմբերին Նյու Յորքում մասնակցել է աշխարհի գավաթի առաջին խաղարկությանը և հասել այդ մրցումների եզրափակիչ, որտեղ պարտվել է ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Թոնի Թաբսին[2]։

1983 թվականին ավարտել է կարիերան սիրողական բռնցքամարտում։ 1990 թվականից ապրում է Լոս Անջելեսում (ԱՄՆ)։ 1995-1997 թվականներին հանդես է եկել պրոֆեսիոնալ ռինգում։ Հետագայում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել