Խորեն Աշըգյան (Աշխարհիկ անունը՝ Գաբրիել, նոյեմբերի 4(16), 1842, գյուղ Քերեմեթ (Թուրքիայի Նիկոմեդիայի գավառ) - հուլիսի 26, (նոյեմբերի 10), 1899, Կ.Պոլիս), կրոնական գործիչ։

Խորեն Աշըգյան
Աշխարհիկ անունը՝ Գաբրիել
Ծնվել էնոյեմբերի 4 (16), 1842
Մահացել էնոյեմբերի 10, 1899(1899-11-10) (56 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունկրոնական ծառայող
Զբաղեցրած պաշտոններԿոստանդնուպոլսի հայոց պատրիարք

Կենսագրություն

խմբագրել

Խորեն Աշըգյանը 1888-1894 թվականներին եղել է Կ. Պոլսի հայոց պատրիարք։ 1889 թվականին հիմնել է Արմաշի դպրեվանքը։ «Համառօտ փիլիսոփայութիւն» (1885) երկում փիլիսոփայության գլխավոր խնդիրը համարել է Աստծու գոյության հիմնավորումը հոգու էության հետազոտման միջոցով։ «Համառօտ տրամաբանութիւն» (1871) երկում տրամաբանական ունակությունները համարել է աստվածային շնորհ, այն քննել որպես նոր ճշմարտությունների ձեռքբերման և հիմնավորման գիտություն[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորեն Աշըգյան» հոդվածին։