Խորագույն Հայք, Մեծ Հայքի Տայք նահանգի անվանումը բյուզանդական տիրապետության ժամանակ՝ VI դարի վերջից մինչև արաբական նվաճումը (VII դարի կես)։ Նախկին Պարսկահայաստանի մեծ մասը գրաված հայկական մարզերում բյուզանդական Մորիկ կայսեր կատարած վարչական նոր բաժանումներից երկրամասերն ու գավառներն ստացան նոր անվանումներ։ Մասնավորապես Տայքը կոչվեց «Խորագույն Հայք»։

Ծանոթագրություններ խմբագրել

Հնագույն որոշ պատմագրական և աշխարհագրական աշխատություններում «Խորին Հայք» անվանումով հիշատակվում է «Բուն Աղվանք» երկրամասը կամ ավելի ստույգ նրա պատմական «Կամբեջան»  գավառը։ Առաջին դարի հույն պատմիչ և աշխարհագրագետ  Ստրաբոնն այն անվանում է Հայոց խորին երկիր կամ Հայոց ծայր հյուսիսի ձնառատ երկիր։

Տես՝ Աշխարհացոյց, հրտ.՝ Ա.Սուքրիի, Վնտ. 1881թ.; Страбон, География, Л., 1964г.:  

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 84