Խոսրովասար
լեռ Հայաստանի Արարատի մարզում
Խոսրովասար, Քեշիշդաղ, լեռնագագաթ Հայաստանի Արարատի մարզում, Վեդի գետի աջ վտակներ Խոսրովի և Աղսուի ստորին հոսանքների միջև։ Ուրցաձոր գյուղից 7,5 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 1988 մ է։ Կազմված է հրաբխածին նստվածքային ապարներից։ Լանջերը զառիթափ են՝ խիստ մասնատված։ Գագաթը լերկացած լակոլիթ է։ Տարածված են գիհու նոսրանտառներ և թփուտներ[1][2]։
Խոսրովասար | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Արարատի մարզ |
![]() ![]() | |
![]() ![]() | |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 56 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 785 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 79)։ |