Խոսիր ամուսնուդ պես։ Հարսանիք

Խոսիր ամուսնուդ պես։ Հարսանիք (թուրքերեն՝ Kocan Kadar Konuş: Diriliş), 2015 թվականին նկարահանված թուրքական ռոմանտիկ կոմեդիա, որի գլխավոր դերերը մարմնավորում են թուրք հայտնի դերասաններ Մուրատ Յըլդըրըմը և Եզգի Մոլան։ Ֆիլմը Խոսիր ամուսնուդ պես ռոմանտիկ կոմեդիայի շարունակությունն է։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարի գլխավոր հեղինակը Քըվանչ Բարույոնյուն է։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Ստամբուլում 2016 թվականի հունվարի 1-ին։

Խոսիր ամուսնուդ պես։ Հարսանիք
թուրքերեն՝ Kocan Kadar Konuş: Diriliş
Երկիր Թուրքիա
Ժանրկինոկատակերգություն[1]
Թվականհունվարի 7, 2016[2] և 2016
Լեզութուրքերեն
ՌեժիսորKivanç Baruönü?[3]
ԴերակատարներԷզգի Մոլա, Մուրատ Յըլդըրըմ[4], Մուհամմեդ Ուզուներ[4] և Շեբնեմ Սոնմեզ[4]
Տևողություն108 րոպե[3]
ՆախորդԽոսիր ամուսնուդ պես

Սցենար խմբագրել

Ֆիլմի երկրորդ մասը շարունակվում է այն պահից, որտեղ ավարտվել էր առաջին մասը։ Վերելակում տեղի ունեցած վթարից հետո, Սինանը և Էֆսունը կոտրվածքներով տեղափոխվում են հիվանդանոց։ Կարծես թե ամեն ինչ լավ էր ընթանում էր սիրահար զույգերի համար, սակայն հանկարծակի Ստամբուլ է ժամանում Սինանի տատը, ով առաջին հայացքից այնքան էլ չի հավանում Էֆսունին։ Էֆսունը ստիպված է լինում ցույց տալի իր մեծ սկեսրոջը, թե ինչպիսին է ինքը իրականում։ Ֆիլմն ավարտվում է Սինանի և Էֆսունի գաղտնի հարսանիքով, որին ներկա է լինում միայն Մեհմեդը։

Դերասաններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել