Խոսիր ամուսնուդ պես։ Հարսանիք
Խոսիր ամուսնուդ պես։ Հարսանիք (թուրքերեն՝ Kocan Kadar Konuş: Diriliş), 2015 թվականին նկարահանված թուրքական ռոմանտիկ կոմեդիա, որի գլխավոր դերերը մարմնավորում են թուրք հայտնի դերասաններ Մուրատ Յըլդըրըմը և Եզգի Մոլան։ Ֆիլմը Խոսիր ամուսնուդ պես ռոմանտիկ կոմեդիայի շարունակությունն է։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարի գլխավոր հեղինակը Քըվանչ Բարույոնյուն է։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Ստամբուլում 2016 թվականի հունվարի 1-ին։
Խոսիր ամուսնուդ պես։ Հարսանիք թուրքերեն՝ Kocan Kadar Konuş: Diriliş | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Ժանր | կինոկատակերգություն[1] |
Թվական | հունվարի 7, 2016[2] և 2016 |
Լեզու | թուրքերեն |
Ռեժիսոր | Kivanç Baruönü?[3] |
Դերակատարներ | Էզգի Մոլա, Մուրատ Յըլդըրըմ[4], Մուհամմեդ Ուզուներ[4] և Շեբնեմ Սոնմեզ[4] |
Տևողություն | 108 րոպե[3] |
Նախորդ | Խոսիր ամուսնուդ պես |
Սցենար
խմբագրելՖիլմի երկրորդ մասը շարունակվում է այն պահից, որտեղ ավարտվել էր առաջին մասը։ Վերելակում տեղի ունեցած վթարից հետո, Սինանը և Էֆսունը կոտրվածքներով տեղափոխվում են հիվանդանոց։ Կարծես թե ամեն ինչ լավ էր ընթանում էր սիրահար զույգերի համար, սակայն հանկարծակի Ստամբուլ է ժամանում Սինանի տատը, ով առաջին հայացքից այնքան էլ չի հավանում Էֆսունին։ Էֆսունը ստիպված է լինում ցույց տալի իր մեծ սկեսրոջը, թե ինչպիսին է ինքը իրականում։ Ֆիլմն ավարտվում է Սինանի և Էֆսունի գաղտնի հարսանիքով, որին ներկա է լինում միայն Մեհմեդը։
Դերասաններ
խմբագրել- Եզգի Մոլա - Էֆսուն
- Մուրատ Յըլդըրըմ - Սինան
- Նևրա Սերեզլի - Փեյքեր
- Գյուլենայ Կալկան - Գյոնյուլ
- Էբրու Չյունդուբեյօղլու - Նուր
- Էդա Էջե - Ջերեն
- Բեգյում Յոներ - Մերվե
- Գյուլ Արըչը - Տուգչե
- Մուհամմեդ Ուզուներ - Յազար
- Իսմայիլ Ինչեկարա - Օկտայ
- Ջեմ Քըլըչ - Թիմուր
- Էնիս Արըքան - Մեհմեդ
- Բուրակ Թոփալօղլու - Ալփդիրեք
- Էֆեջան Սենօլսուն - Մուրատ
- Լեյլա Էրդողան - Բուրջու
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt4994718/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 ČSFD (չեխերեն) — 2001.