Խոսարան, բարբաջարան (անգլ.՝ Talking shop), կամ բանավեճի հասարակություն (անգլ.՝ Debating society), վայր կամ կազմակերպություն, որտեղ քննարկումը գործունեության հիմնական տեսակն է, այն էլ այն պարագայում, որ նման քննարկումների արդյունքում ոչ միշտ են ամփոփիչ որոշումներ կայացվում կամ գործողություններ արվում։ Խոսարանները կարող են ունենալ ոչ արդյունավետ, բյուրոկրատական կամ սեփական շահերը սպասարկող երևույթի համբավ և, հետևաբար, չվայելել որևէ հարգանք և չունենալ որևէ ազդեցություն։

Մադրիդի Սան Ֆելիպե էլ Ռեալ վանքը

Խոսարան եզրը որպես կանոն օգտագործվում է նվաստացուցիչ կամ նսեմացնող իմաստով։ Բացի այդ, երբեմն խոսարան են անվանում նաև ակնհայտ ապարդյուն քննարկումները։

Եզրը կիրառվում է բազմաթիվ քաղաքական ֆորումների վերաբերյալ, այդ թվում են նաև այնպիսի վերպետական մարմինների, ինչպիսիք են Ազգերի լիգան, ՄԱԿ-ը, Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական քաղաքական համագործակցությունը[1], Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան, Աֆրիկայի միասնության կազմակերպությունը, ինչպես նաև Ուելսի Ազգային Ժողովի կամ Անգլիայի շրջանների ազգային ժողովների տեսակի ինքնուրույն կոչված մարմինները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sue Wright (2000), Community and communication