Խոջաևի տուն (Տագանրոգ)

Խոջաևի տուն (ռուս.՝ Дом Ходжаева), շենք, որ կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Իտալական նրբանցք, 22 հասցեով։

Museum Silhouette.svg
Խոջաևի տուն
Տեսակտեսարժան վայր
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Առաջին հիշատակում1860
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Խոջաևի տուն

ՊատմությունԽմբագրել

Տագանրոգի Իտալական նրբանցքի (նախկինում` Իսպոլկոմովսկի) մեկուկեսհարկանի տունը կառուցվել է 1863 թվականին` վաճառականի որդի, քաղաքային դումայի անդամ Անտոն Արխիպովիչ Խոջաևի միջոցներով։ Տագանրոգի արական գիմնազիայում, բարձր առաջադիմությամբ աշակերտներին խրախուսելու համար, հիմնվել էր մի քանի կրթաթոշակ, որոնցից առավել հեղինակավոր էին երկուսը` Պագոնատինը (250-ական ռուբլի) և Խոջաևի երեք կրթաթոշակները (150-ական ռուբլի)։ 1880 թվականի մարտին ինքնասպան է եղել Խոջաևի 55-ամյա եղբայրը` Վասիլին։

Ավելի ուշ տունը գնել է ջրաբուժարանի բժիշկ հունահպատակ Նիկոլայ Դիվարիսը, իսկ 1900-ականների սկզբին տնատիրությունը ձեռք է բերել ուսանող Ալեքսանդր Սերգեևիչ Զոլոտարյովը։

Խորհրդային իշխանության տարիներին շենքն ազգայնացվել է, այժմ սա բնակելի տուն է։

ՆկարագրությունԽմբագրել

Իտալական նրբանցքի թիվ 22 տունը պսակող քիվով մեկուկեսհարկանի անհամաչափ աղյուսե շենք է։ Դեկորատիվ ատտիկոսները տան երկու կողմերից են։ Տունն ունի ութ պատուհաններ ճակատի երկայնքով, ճաղաշարքով կիսաշրջանաձև պատուհաններ, կոպտատաշ շարվածք ամբողջ տան երկայնքով։

Երկրորդ հարկի պատուհանների վերևում արված են զարդաքիվեր, իսկ ներքևի պատուհանների վերևում՝ կողպեքային քարեր։ Տան մուտքը ճակատի կողմից է, շենքում կա դեկորատիվ ցանցկեն մետաղյա ճաղերով միջանցիկ անցում դեպի բակ։ Կառամուտքը դեպի բակ շենքի աջ մասում է՝ քարե հենասյուներով մետաղե ցանցկեն դարպասով։

Կոպտատաշ շարվածքը, կողպեքային քարերը, պատուհանների երեսկալները, զարդաքիվերը, քիվի ատամնիկները դասական ճարտարապետական ավանդույթներ են, որոնք օգտագործվել են շենքում։ Ճակատն անհամաչափ է։ Մուտքի դռան վերևի պատուհանը եզրակալող կորնթական օրերի կիսասյուները, ասես, ոչնչին չեն հենվում[1]։ Շենքը մի քանի անգամ փոխել է գույնը։ Այժմ այն կանաչ է, ճարտարապետական փոքր մանրամասներն ընդգծված են սպիտակով։

ԳրականությունԽմբագրել

  • Рыбалкин А.А. Итальянский переулок // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 370. — ISBN 978-5-88040-064-5.
  • Волошин В. Вдоль и поперёк Итальянского. — Таганрог: ИП Кравцов В.А., 2012. ISBN 978-5-904585-27-3.
  • Давидич Т. Ф. Стиль как язык архитектуры. — Харьков: Изд-во Гуманитарный центр, 2010. — 336 с. — ISBN 978-966-8324-70-3.
  • Собрание фасадов Его Императорского Величества, высочайше апробированных для частных строений в городах Российской империи. Ч. 1-4. СПб., 1809–1812.

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Глазычев В. Л. Архитектура. Энциклопедия. — М.: Дизайн. Информация. Картография; Астрель; АСТ, 2002. — 672 с. — ISBN 5-17-005418-1.