«Խոյի և այծի մասին» (ռուս.՝ Про барана и козла), ռուսական մուլտիպլիկացիոն ֆիլմ, որ ստեղծվել է «Пилот» ստուդիայում 2004 թվականին։ Ռեժիսոր Նատալյա Բերեզովայան մուլտֆիլմն ստեղծել է ռուսական ժողովրդական հեքիաթի՝ Յուրի Կովալի վերապատմության հիման վրա[1]։

Picto infobox cinema.png
Խոյի ու այծի մասին
Խոյի ու այծի մասին.jpg
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Շարքի մասն էԳունագեղ քարերի սարը
ՌեժիսորՆատալյա Բերեզովայա
ՍցենարիստՆատալյա Բերեզովայա
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ
ՇարքԳունագեղ քարերի սարը

Մուլտֆիլմ ընդգրկված է «Փայլաքարերի լեռ» (ռուս.՝ «Гора самоцветов») անիմացիոն ֆիլմերի շարքում։ Մուլտֆիլմի սկզբում ցուցադրվում է պլաստիլինային էկրանապահ՝ «Մենք ապրում ենք Ռուսաստանում՝ Կարելիայում»։

ՍյուժեԽմբագրել

Յուրի Կովալի հեքիաթի («Իգնատ պապի հեքիաթը Կոզմա Միկիտիչ այծի մասին», «Полынные сказки» շարք) զավեշտական էկրանավորումն է։

Հետաքրքրասեր, կայտառ և սրամիտ այծը փրկում է իր ընկերոջը՝ համառ, ծույլ և փնթփնթան Խոյին չար ու դաժան տիրոջից։ Երկուսով նրանք փախչում են տիրոջից և գնում անտառ՝ փնտրելով այլ կյանք։

Ճանապարհին նրանք հանդիպում են սոված գայլ-ավազակներին և լկտի ու նենգ արջին։ Սակայն այծին ու խոյին հաջողվում է վախեցնել նրանց այնպես, որ նրանք սկսում են աշխատել իրենց վրա։

ՍտեղծողներԽմբագրել

Ռեժիսոր Նատալյա Բերեզովայա
Սցենարիստներ Նատալյա Բերեզովայա, Ելենա Կոմարովա, Յուրի Կովալ
Գեղարվեստական ղեկավար Էդուարդ Նազարով
Բեմադրող նկարիչներ Իրինա Լիտմանովիչ, Ելենա Կոմարովա
Գլխավոր անիմատոր Անդրեյ Սոկոլով
Կոմպոզիտորներ Ալեքսանդր Պինեգին, Միխայիլ Սամոյլով
Հնչյունային ռեժիսոր Անդրեյ Սամոխին
Տնօրեն Լյուդմիլա Կոպտևա
Նախագծի գլխավոր պրոդյուսեր Իգոր Գելաշվիլի
Նախագծի ղեկավար Ալեքսանդր Տատարսկի
Դերերը հնչյունավորել են Վիկտոր Սուխորուկով (այծ)
Ալեքսանդր Պոլովցև (խոյ)
Սերգեյ Գարմաշ (գայլ)
Սերգեյ Ստեպանչենկո (արջ)
Տեքստը կարդում են Էդուարդ Նազարով – հեղինակի խոսք
Ալեքսանդր Լենկով

Պրեմիերա և մրցանակներԽմբագրել

  • 2005 − «Փայլաքարերի լեռ» շարքի առաջին 11 ֆիլմերի առաջին ցուցադրությունը[2] տեղի է ունեցել 2005 թվականի փետրվարին Սուզդալի անիմացիոն կինոյի Х ռուսական բաց փառատոնի շրջանակներում[3],
  • 2005 − Սուզդալի անիմացիոն կինոյի ռուսական բաց փառատոնի (2005) ժյուրիի դիպլոմ «Пилот» մեծ կինոարտադրության կոլեկտիվ մտքին, որ եռանդով ստեղծել է «Փայլաքարերի լեռը» [4],
  • 2005 − «Հեքիաթ» VII միջազգային փառատոնի մրցանակ ամենածիծաղելի ֆիլմի համար,
  • 2005 − «Орлёнок» համառուսական մանկական կենտրոնում անցկացված Վիզուալ արվեստների IX համառուսական փառատոնի անիմացիայի մրցույթի երրորդ մրցանակ[5],
  • 2006 − «Անիմաֆեստ» անիմացիոն ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնի (Զագրեբ, Խորվաթիա) մանկական ժյուրիի հատուկ հիշատակում[6],
  • 2007 − «Հավատարիմ սիրտ» ընտանեկան ու մանկական ֆիլմերի II միջազգային կինոփառատոնի գրան-պրի Նատալյա Բերեզովայայի «Խոյի և այծի մասին» ֆիլմին, հեղինակին շնորհվել է մրցանակև Պյոտր ու Ֆևրոնիա Մուրոմսկիների (ընտանիքի ու ամուսնության հովանավորները Ռուսիայում) բրոնզե արձանիկ[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել