«Խոկումն քրիստոնեական», Դոմինիկոս Բոհուրսիի կրոնադավանաբանական երկը։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ տպագրվել է 1687 թվականին Վենետիկում՝ Գասպար Սահրադյանի տպարանում։ Թարգմանել է Հովհաննես Հոլով Կոստանդնուպոլսեցին (224 էջ, 8°, 8,5 x 5,5 սմ)։ Այս հրատարակության մեջ հեղինակը նշված չէ։

Տպագրվել է նաև՝

  • 1719 թվականին Վենետիկում՝ Ջիովաննի Բաշոյի տպարանում։ Հրատարակիչ՝ Մխիթար Սեբաստացի (108 էջ, 6°, 7 x 4,5 սմ)։
  • 1732 թվականին Վենետիկում՝ Անտոնի Բորտոլիի տպարանում (179 էջ, 12°, 8 x 5 սմ)։ Հեղինակի անունը հիշատակված չէ։
  • 1771 թվականին նույն տպարանում, թարգմանիչ՝ Վրթանես Ասկերյանի, տիտղոսաթերթին՝ «Խոկմունք քրիստոնէականք» (176 էջ, 8°, 9,8 x 6 սմ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։