«Խոզուկ Փեփփա», (անգլ.՝ Peppa Pig), բրիտանական մուլտսերիալ 5 րոպե տևողությամբ։ Կարճամետրաժ մուլտֆիլմներից է։ Եզրափակիչ սերիան էկրաններին հայտնվեց 2016 թվականի հունվարի 29-ին։

Խոզուկ Փեփփա
Peppa Pig
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
ԺանրԿոմեդիա, մուլտսերիալ, երեխաների համար, ընտանեկան
ՍտեղծողNeville Astley?[1] և Mark Baker?[1]
ՁայնագրումLily Snowden-Fine?[2], Cecily Bloom?[2], Harley Bird?[1], Amelie Bea Smith?[1], Morwenna Banks?[2], Ռիչարդ Ռայդինգս[3], Alice May?[2], Oliver May?[2], David Graham?[4] և John Sparkes?[2]
ԿերպարներPeppa Pig?
ԵրաժշտությունՋուլիան Նոթ
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն[5]
ՀեռուստաալիքChannel 5?, Nick Jr. և Channel 5?
Եթերաշրջաններ10[5]
Սերիաների քանակ394[5]
ԸնկերությունAstley Baker Davies?, eOne Family & Brands? և Hasbro Entertainment?
Էկրաններին էմայիսի 31, 2004-ից
Սերիայի տևողություն5 րոպե
peppapig.com և peppapig.co.uk

Գլխավոր դերերում՝ Խոզուկ Փեփփան, նրա կրտսեր եղբայր Ջորջը, մայր Խոզուկը և հայր Խոզն են։ Մշտական կերպարներ են հանդիսանում տատիկն ու պապիկը, ինչպես նաև Փեփփայի, Ջորջի և նրա ծնողների ընկերները։ Հեռուստատեսությամբ ցուցադրվել է ավելի քան 180 երկրներում[6] և թարգմանվել 40 լեզուներով։ Մինչև 2009 թվական փետրվարի 28 հեռարձակվել է Nickelodeon հեռուստաալիքով։ 2015 թվականին պլանավորվեց նոր եթերաշրջան։

Սերիալի մասին խմբագրել

Մուլտֆիլմի հերոսները մասամբ օժտված են մարդկային հատկանիշներով, մասամբ էլ կենդանիների հատկանիշներով։ Նրանք կրում են հագուստ, ապրում տնակներում, երթևեկում մեքենաներով, միմյանց հյուր գնում։ Երեխաները խաղում են մարդկային խաղեր, ծնողները գնում են աշխատանքի։ Սովորաբար մուլտֆիլմի սյուժեն ինչ-որ ընտանեկան գործունեություն է՝

  • Ընտանիքը գնում է զբոսանքի
  • Ընտանիքը հյուր է գնում
  • Ընտանիքը նշում է տան անդամներից ինչ-որ մեկի ծննդյան տարեդարձը
  • Ընտանիքը զբոսախնջույք է կազմակերպում
  • Երեխաները հաճախում են մանկապարտեզ
  • Ընտանիքը ճանապարհորդում է

Հիմնական կերպարներ խմբագրել

  • Խոզուկ Փեփփա՝ աղջիկ, ավագը ընտանիքում, լրացավ նրա 5-ամյակը։ Ինչպես բոլորը, շատ է սիրում է ցատկոտել ջրափոսների վրայով։ Սիրում է խաղալ ընկերների հետ բակում և մանկապարտեզում։ Հաճախ է ծաղրում հայրիկի ավելորդ քաշը։ Ըստ բնավորության սեփականատեր է։ Էգոիստիկ և ամբարտավան։ Բայց դրա հետ միասին շատ է սիրում զվարճանալ լավ ժամանակ անցկացնել։ Փեփփային, ինչպես և Ջորջին, դուր է գալիս «Ուրախ հավիկ» համակարգչային խաղը։ Փեփփայի լավագույն ընկերուհին՝ ոչխարիկ Սյուզին է։ Փեփփան նաև ունի Գոլդի անունով ոսկե ձկնիկ:Նաև իր ընկերուհիներն են Վագրաձի Զոյան, Կատու Քենդին, Փղիկ Էմիլին և Ճագարիկ Րեբեկան։
  • Ջորջ՝ Փեփփայի կրտսեր եղբայր, լրացավ նրա 3-ամյակը։ Նա ինքնուրույն քայլում է, արտասանում է միայն առանձին բառեր։ Շատ է սիրում դինոզավրեր. Պարոն Դինոզավր անունով փոքրիկ դինոզավրը նրա սիրելի խաղալիքն է։ Սիրում է խաղալ Փեփփայի հետ, ինչով երբեմն վրդովեցնում է նրան։ Եթե ինչ-որ մեկը պատահականորեն նեղացնում է Ջորջին, նա սկսում է լացել։ Մի քիչ ժլատ ու բնավորությամբ սեփականատեր։ Եթե Փեփփան նեղացել է նրա վրա, նա սկսում է քմծիծաղել։ Ջորջին, ինչպես և Փեփփային, դուր է գալիս «Ուրախ հավիկ» համակարգչային խաղը։ Ջորջի լավագույն ընկերն է՝ փոքրիկ նապաստակ Ռիչարդը։
  • Մայր Խոզուկ՝ բարի և հոգատար, սիրում է ընտանիքի հետ ժամանակ անցկացնել։ Աշխատում է տանը, համակարգչի վրա տեքստեր տպագրելով։ Սիրում է ճաշ եփել և ունի լավ հումորի զգացում։
  • Հայր Խոզ՝ ակնոց է կրում։ Նա աշխատում է շինարարական ընկերությունում։ Չի սիրում, երբ ծաղրում են նրա մեծ փորը։ Նույնպես ունի լավ հումորի զգացում։ Սիրում է ճանապարհորդել ընտանիքի հետ, այնուամենայնիվ վատ է կարդում քարտեզներ։ Ըստ բնավորության պարծենկոտ է, շատ է սիրում ապացուցել իր վարպետությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 White P. ‘Peppa Pig’: Amelie Bea Smith To Voice Animated Kids’ Character, Takes Over From Harley Bird — 2020.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Pemberton B. Who is the voice of Peppa Pig, when did Harley Bird take over from Cecily Bloom and Lily Snowden-Fine and who else voices characters?News Corp, 2018. — ed. size: 2806746 — ISSN 0307-2681
  3. http://web.archive.org/web/20200519154819/https://peppapigworld.co.uk/pages/daddy-pig
  4. http://web.archive.org/web/20200519182528/https://peppapigworld.co.uk/pages/grandpa-pig
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Fernsehserien.de (գերմ.)
  6. «Մուլտսերիալը ցուցադրվել է ավելի քան 180 երկրներում». BBC News. 27 апреля 2010. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոզուկ Փեփփա» հոդվածին։