Խոզերի ժանտախտ, արագ տարածվող վարակիչ հիվանդություն։ Հայտնի են դասական և աֆրիկական տեսակները։ Վերջինս մեր տարածքում չի արձանագրված։

Դասական ժանտախտին (ԽԴԺ) բնորոշ է տենդը, արյունահոսային դիաթեզը և հաստ աղիքի կրուպոզ–դիֆտերիտային բորբոքումները։ Հայաստանում որպես համաճարակ վերացված է, բայց հիվանդության առանձին բռնկումներ դեռես արձանագրվում են։ Հիվանդությունը կարող է բռնկվել տարվա բոլոր եղանակներին, ավելի հաճախ՝ աշնանը։ Հիվանդանում են բոլոր տարիքի վայրի ու ընտանի խոզերը։

Ախտաբանություն խմբագրել

Հարուցիչը քիմիական և ֆիզիկական ազդակների նկատմամբ կայուն վիրուսն է։ Վարակի աղբյուրը հիվանդ և վիրուսակիր կենդանիներն են։ Վիրուսն օրգանիզմ է թափանցում մարսողական, շնչառական ուղիներով, հազվադեպ՝ վնասված մաշկի և լորձաթաղանթի միջով։

Կլինիկական նկարագիր խմբագրել

Գաղտնի շրջանը տնում է 3–7, երբեմն՝ 20 օր։ Ընթացքը սուր (առավել բնորոշ ձևը), ենթասուր և քրոնիկական։ Սուր ԽԺԴ–ի նախանշանը բարձր ջերմությունն է՝ 40,5–41°: Հիվանդ կենդանիների մոտ նկատվում է ախորժակի անկում, լուծ, փսխում, լորձաթաղանթների բորբոքում (ցանցաբորբ, քթաբորբ), մաշկի արյունազեղումներ, քթից արյունահոսություն, սակավարյունություն, հյուծվածություն են։ Հիվանդների 70– 90% –ը սատկում են 7–10 օրում։

Ախտորոշում են էպիզոոտոլոգիական, կլինիկական և ախտաբանա–անատոմիական մեթոդներով։

Կանխարգելումը խմբագրել

Կենդանիների վակցինացում, ընդհանուր միջոցառումների կիրառում։ Անապահով տնտեսություններում՝ կարանտին, կլինիկական և քրոնիկ հիվանդների ու վիրուսակիրների մորթ։ Սպառնալիքի ենթակա տնտեսությունների կենդանիներին իմունացնում են, մատղաշներին կրկնավակցինացնում 6 ամիս, իսկ տարիքավորներին՝ մեկ տարի հետո։ Կարանտինը հանվում է վերջին հիվանդ կենդանու անկումից 60 օր հետո։ Խոզանոցները, վանդակները և կերամաններն ախտահանում են, գոմաղբը՝ կենսաջերմայրում։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 280