Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոզան (այլ կիրառումներ)

Խոզան, բերդաքաղաք Մեծ Հայքի Ծոփք նահանգի Պաղնատուն գավառում։ Առաջին անգամ հիշատակվում է ուրարտական աղբյուրներում՝ Խուզանա անվանաձևով։ Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ) պատմիչը IX դարի 1-ին կեսի դեպքերի առնչությամբ Խոզանը հիշում է որպես գյուղաքաղաք։ Մատթեոս Ուռհայեցին հիշատակում է Խոզան անունով գավառ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 66