Խնձորյանի գնայուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Գնայուկ բզեզներ
Տեսակ Խնձորյանի գնայուկ
Լատիներեն անվանում
Deltomerus khnzoriani


Խնձորյանի գնայուկ (լատին․՝ Deltomerus khnzoriani), գնայուկ բզեզների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

10-12 մմ երկարությամբ ոչ խոշոր, բարեկազմ, տափակած, չափավոր փայլուն մարմնով և կարմրադարչնագույն գունավորմամբ բզեզ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ է։ Տարածված է Ջերմուկ քաղաքից 3300 մ դեպի հյուսիս-արևելք՝ «Սարեր Սարցալի» տեղանքում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Հանդիպում է ծովի մակարդակից 3100-3300 մ բարձրությունների վրա, ալպյան մարգագետիններում։ Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն, բզեզները հայտնաբերված են ձնեկույտների մոտ՝ քարերի տակ[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող ոչ բարձ թվաքանակով տեսակ։

Թվաքանակի փոփոխության միտումները հայտնաբերված չեն։ Վտանգման հիմնական գործոննեից են՝ անասունների արածեցման հետևանքով էկոհամակարգի հավանական դեգրադացումը և տեսակի ապրելավայրերի կրճատումը՝ պայմանավորված կլիմայի կանխատեսվող փոփոխության հետևանքով ալպյան գոտու սահմանների լանջն ի վեր տեղաշարժմամբ։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.