Խնձորեսկ (նկար, Արփենիկ Նալբանդյան)

Արփենիկ Նալբանդյանի նկարներից

Խնձորեսկ, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1962 թվականին ստեղծած կտավները։ Նույն թվականին նկարչուհին վրձնել է Խնձորեսկի երկու բնանկար։

Խնձորեսկ
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1962
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ և Ալավերդու պատկերասրահ
հավաքածուԱլավերդու պատկերասրահ և Հայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Կտավներից մեկն ունի 100 սմ բարձրություն, 69.5 սմ լայնություն և գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում[1], մյուսը՝ 80 սմ բարձրություն, 70 սմ լայնություն և գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում[2]։ Գեղանկարների նյութը՝ կտավ, յուղաներկ[3][4]։

Նկարագրություն խմբագրել

1962 թվականին վրձնած «Խնձորեսկ» բնանկարի երկու տարբերակները պատկանում են Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործական կյանքի երրորդ շրջանին, որոնք յուրահատուկ են նկարչուհու գունանկարչական գործերում իրենց կատարման թարմությամբ, գրավչությամբ, գունային հարստությամբ։

Այստեղ փոխվել է նկարչուհու երանգապնակի գունային նկարագիրը, պայծառացել է, դարձել է ավելի հնչեղ, երանգներով հարուստ, գունային հարաբերություններով ավելի խիզախ ու համարձակ։ Այս աշխատանքները հայ բնանկարչության լավագույն գործերից են, համարվում են գեղանկարչական գողտրիկ պոեմներ` նվիրված Խնձորեսկին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նալբանդյան Արփենիկ Արշակի | Խնձորեսկ - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  2. «Նալբանդյան Արփենիկ Արշակի | Խնձորեսկ - Database - Collection - National Gallery of Armenia». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  3. «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Խնձորեսկ. 1962, կտավ, յուղաներկ, 100×69.5, Հայաստանի ազգային պատկերասրահ | Eduard Isabekyan». Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)
  4. «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Խնձորեսկ. 1962, կտավ, յուղաներկ, 80×70, Հայաստանի ազգային պատկերասրահ | Eduard Isabekyan». Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել