Խնձորեսկ. էտյուդ (նկար, Արփենիկ Նալբանդյան)

Արփենիկ Նալբանդյանի նկարներից

«Խնձորեսկ. էտյուդ (նկար, Արփենիկ Նալբանդյան)», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի 1962 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Խնձորեսկ. էտյուդ
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1962
բարձրություն50 սանտիմետր
լայնություն34,5 սանտիմետր
նյութստվարաթուղթ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործության վերջին շրջանին է պատկանում Խնձորեսկում կատարած մի էտյուդ, որը գունային հարաբերությունների ճշտությամբ, տոնային նուրբ երանգավորմամբ, անմիջականությամբ, վրձնահարվածի ակնթարթային ուժով բացառիկ է նկարչուհու աշխատանքների մեջ։ Այս կտավը տիպական հայկական գյուղի նկարագիր է։ Չնայած այն կրում է գեղանկարչական ճեպանկարի բնույթ, սակայն ավելի ավարտուն է, քան կարող էր լինել երկարատև աշխատանքից հետո։ Այն հագեցած է գույնի շռայլումով և ամփոփում է հեղինակի` բնությունից ստացած վառ տպավորությունը։

Նկարագրություն խմբագրել

Արփենիկ Նալբանդյանը նկարը պատկերել է կտավի վրա, յուղաներկով, նկարի չափսերն են՝ 50x34.5 սմ, նյութը՝ ստվարաթուղթ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նալբանդյան Արփենիկ Արշակի | Խնձորեսկ. էտյուդ (նկար, Արփենիկ Նալբանդյան) - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  2. «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Խնձորեսկ. էտյուդ (նկար, Արփենիկ Նալբանդյան). 1962, կտավ, յուղաներկ, 50x34.5, Հայաստանի ազգային պատկերասրահ | Eduard Isabekyan». Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել