Խնձորեսկի երեխաները (նկար)

Արփենիկ Նալբանդյանի նկարներից

«Խնձորեսկի երեխաները», ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1962 թվականին ստեղծած կտավը։ Նկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Խնձորեսկի երեխաները
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1962
բարձրություն68 սանտիմետր
լայնություն67,5 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Կտավն ունի 68 սմ բարձրություն, 67.5 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ[2]։

Նկարագրություն խմբագրել

Արփենիկ Նալբանդյանը «Խնձորեսկի երեխաները» կտավը ստեղծել է 1962 թվականին։ Կոմպոզիցիան առանձնանում է իր պարզությամբ և անմիջականությամբ։ Նկարի գլխավոր կերպարները ժպտադեմ, կենսախինդ ու բարեհամբույր երեք աղջիկների ֆիգուրներ են, որոնց նկարչուհին հմտորեն տեղադրել է Խնձորեսկի սարն ի վեր բարձրացող տների աստիճանաձև ֆոնի վրա։ Նկարը ողողված է լույսով, գույները հնչեղ են, թափանցիկ, մաքուր, որոնց ընդգծված հակադրությունները ավելի են կենդանացնում նկարը։ Վրձնահարվածները հստակ են ու համարձակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նալբանդյան Արփենիկ Արշակի | Խնձորեսկի երեխաները - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  2. «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Խնձորեսկի երեխաները. 1962, կտավ, յուղաներկ, 68×67.5, Հայաստանի ազգային պատկերասրահ | Eduard Isabekyan». Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել