Խմբաքանդակ՝ ցուլով և այծերով

Խմբաքանդակ՝ ցուլով և այծերով (անգլ.՝ Sculptural group with a bull and goats), մ. թ. ա. 15-14-րդ դարերի կենդանիների պատկերներով մանրաքանդակ, անիմալիստական քանդակ[1]։ Հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում։ Պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում 2007-65 համարի ներքո[1][2]։

Խմբաքանդակ՝ ցուլով և այծերով
նյութբրոնզ
բարձրություն36
լայնություն23
խորություն7
ստեղծվել էմ. թ.ա. 15-14-րդ դդ.
կայք

Նկարագրություն խմբագրել

Խմբաքանդակի պատվանդանի բարձր հատվածում՝ կենտրոնում, կանգնած է ցուլը, պատվանդանի ներքևի հատվածում՝ ցուլի կողքերին, կանգնած են երկու այծ։ Քանդակի պատկերագրության սիմվոլիկան երկնային է. ցուլը խորհրդանշում է գարնանային արևը, բնության զարթոնքը և նորացումը[1]։ Այծերը մեկնաբանվում են որպես ամպրոպ-կայծակ, նաև անձրև և պտղաբերություն։ Ցուլը, այծը պատկանում էին միջին՝ արևային և աստեղային ոլորտներին, հանդես գալով իբրև միջնորդ վերի և վարի միջև։

Պաշտամունքային նշանակությամբ այս քանդակն օգտագործվել է որպես կառքի հմայական զարդ և շտանդարտ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Խմբաքանդակ՝ ցուլով և այծերով». historymuseum.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
  2. «Խմբաքանդակ` ցուլով և այծերով - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)

Աղբյուրներ խմբագրել

  • Հասմիկ Իսրայելյան, Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Ե. 1973 թ.
  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
 
GLAM