Խմբաքանդակ՝ մարտակառքով (մ.թ.ա. 15-14-րդ դարեր, Լոռի բերդ)

Խմբաքանդակ՝ մարտակառքով, մ․թ․ա․ 15-14-րդ դարերում Լոռի բերդում հայտնաբերված խմբաքանդակ, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2728-12 համարի ներքո։

Picto infobox artifact.svg
Խմբաքանդակ՝ մարտակառքով
նյութբրոնզ
բարձրություն19,6 սմ
12,3 սմ
խորություն6,4 սմ
ստեղծվել էմ. թ. ա. 15-14-րդ դար
կայք

ՆկարագրությունԽմբագրել

Որսի հետապնդման տեսարանով ձուլածո մանրաքանդակը կազմված է քառանկյունի հարթակի վրա դրված երկանիվ մարտակառքից և լծված դինամիկ ընթացքի մեջ գտնվող զույգ ձիերից, որոնք բարակիրան են, ունեն երկարավուն դունչ, բարձր բաշեր, երկար պոչ։ Առջևից սլանում է աղեղնաձև եղջյուրներով մի այծյամ[1]։

Կառքի անիվները ճաղավոր են, թափքը՝ թեթև։ Թափքի վրա կանգնած են դաշյուններով զինված, երկարավիզ, տափակ դեմքերով երկու ֆիգուրա, որոնցից մեկը կրում է կատարաձև վերնամասով սաղավարտ։ Արձանախումբը տեղադրված է խարսխաձև հիմքով պատվանդանի վրա։ Հարթակը սնամեջ է, եզրակողերը հարդարված են եռանկյունաձև բացվածքներով։ Ներսում պահպանվել են բրոնզե զրնգացող գնդիկներ։ Ծառայել է որպես շտանդարտ և չարխափան իր, ամրացվել է կառքի կամ պատգարակի առաջամասին[1][2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
  2. «Խմբաքանդակ՝ մարտակառքով - Հայկական գանձարան»։ Հայկական գանձարան (հայերեն)։ Վերցված է 2017-02-16  (չաշխատող հղում)

ԱղբյուրներԽմբագրել

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, Երևան, 2010։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։