Խղճալի՜ մարդ. տոգորված...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Խղճալի՜ մարդ. տոգորված...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1891 թվականին[1]։

Խղճալի՜ մարդ. տոգորված...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1891
Հրատարակվել է1892
ՎիքիդարանԽղճալի՜ մարդ. տոգորված...

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1891 թվականի հունվարի 10-ին։

Ինքնագիրը չի պահպանվել[1]։

Այս բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 100-101)՝ թվագրված «1891 թվականի հունվարի 10»։ Այնուհետև՝ Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարկության առաջին հատորում։

Արտատպվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 565.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Խղճալի՜ մարդ. տոգորված...