Խինձ Շովիցի

բույսերի տեսակ
Խինձ Շովիցի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Եղերդակայիններ (Cichorioideae)
Ցեղ Խինձ (Scorzonera)
Տեսակ Խինձ Շովիցի (S. szovitzii)
Միջազգային անվանում
Scorzonera szovitzii

Խինձ Շովիցի (լատին․՝ Scorzonera szovitzii), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

15-25 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Արմատը ծայրին ունի կլորավուն, պալարանման հաստացում։ Ցողունը միայնակ է, մինչև 2/3-ը տերևակալված։ Տերևների լայնությունը 2-5 մմ է, գծային են, տափակ։ Ծաղիկները դեղին են։ Զամբյուղը՝ գլանաձև, պտղի ժամանակ 3 սմ երկարությամբ։ Սերմնիկները գլանաձև թմբիկավոր մակերեսով են և 15-20 սմ երկարությամբ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Երևանի (Երանոսի լեռնաշղթա, Խոսրով գետի կիրճ) և Դարեղեգիսի (Վայքի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում և Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-2000 մ բարձրությունների վրա, խճաքարոտ տեղերում և քարքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Արեալը մասնատված է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²–ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարկության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականցվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.