Խիբիններ (ռուս.՝ Хибины), լեռնազանգված Ռուսաստանի Մուրմանսկի մարզում, Կոլա թերակղզում։ Բարձրությունը մինչև 1200,6 մ է։ Սարավանդանման գագաթնային մակերևույթը զառիվայր իջնում է դեպի թույլ բլրապատ ու ճահճային հարթությունը։

Խիբիններ
Hibiny winter.jpg
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Վարչատարածքային միավորՄուրմանսկի մարզ
Բարձրություն (ԲԾՄ)1201 մետր
Մակերես1300 կմ²
Մեծագույն գագաթYudychvumchorr?
##Խիբիններ (Ռուսաստան)
RedMountain.svg

Ծածկված է փշատերև անտառներով, ցածրահասակ կեչուտներով։ Ապատիտային հանքի հսկայական պաշարների բազայի վրա Կիրովսկ քաղաքում ստեղծված է ապատիտանեֆելինային արդյունաբերություն։

ԱնվանումԽմբագրել

Անվանումն առաջացել է սաամերեն Խիբին բառից, որը նշանակում է «լեռներ»[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 51