Խելացի դուստրը
Խելացի դուստրը (ռուս.՝ Умная дочка), ռուսական նկարված մուլտֆիլմ, որը նկարահանվել է 2004 թվականին, «Օդաչու» ստուդիայում, ըստ ռուսական ժողովրդական «Յոթնամյա դուստրը» հեքիաթի մոտիվների, որը գրառվել է Վորոնեժի նահանգում (Գրիմ եղբայրների «Իմաստուն գյուղացի աղջիկը» հեքիաթի նմանողությամբ)։ Մուլտֆիլմի ռեժիսորն է Ելենա Չերնովան։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
Շարքի մասն է | Գունագեղ քարերի սարը |
Ռեժիսոր | Ելենա Չեռնովա |
Սցենարիստ | Ելենա Չեռնովա |
Հնչյունավորում | Ալեքսանդր Լենկով, Ալեքսանդր Վոևոդին և Ալեքսանդր Պոժարով |
Երաժշտություն | Ալեքսանդր Գուսև |
Երկիր | Ռուսաստան |
Ընկերություն | Պիլոտ |
Տևողություն | 800 s |
Շարք | Գունագեղ քարերի սարը |
Թվական | 2004 |
Մուլտֆիլմը մտնում է «Гора самоцветов» մուլտֆիլմերի շարքի մեջ։ Մուլտֆիլմի սկզբում հայտնվում է հետևյալ տողը. «Մենք ապրում ենք Ռուսաստանում, Վորոնեժ»։
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմը պատմում է երկու գյուղացի եղբայրների` Իգնատի և Կուզմայի մասին։ Մի անգամ նրանք գնում են քաղաք՝ շուկա։ Իգնատի սայլին կապում են Կուզմայի ձիուն։ Ճանապարհին սայլը կոտրվում է, և եղբայրները ստիպված գիշերում են դաշտում։ Լուսաբացին նրանք տեսնում են, որ զամբիկ է ծնվել։ Եվ այդ ժամանակ Իգնատը պնդում է, որ զամբիկը ծնվել է սայլակից։
Գործը հասնում է դատարան։ Սակայն ունևոր Իգնատը, կաշառելով դատավորներին, նրանց իր կողմն է քաշում։ Կուզման որոշում է դիմել թագավորին։ Թագավորը լսելով գյուղացիներին` նրանց երեք հանելուկ է տալիս. «Ի՞նչն է ամենից յուղոտ, ի՞նչն է ամենից արագ, ի՞նչն է ամենից փափուկ» և հայտարարում, որ ով գուշակի, նրան էլ կհասնի զամբիկը։ Կուզման իր դստեր օգնությամբ գուշակում է հանելուկները։ Այդ ժամանակ արքան նրան ավելի բարդ առաջադրանք է տալիս` պատվիրելով, որ նա ինքը ներկայանա արքային և գա «ոչ ձիով, ոչ ոտքով, ոչ հագնված, ոչ առանց զգեստ, առանց նվերի և նվերով»։ Կուզմայի դուստրը գտնում է այս առաջադրանքի լուծումը, ինչպես նաև` ամոթով է թողնում արքային։ Զամբիկին վերադարձնում են տիրոջը։
Հեղինակներ
խմբագրելՌեժիսոր սցենարի հեղինակ, բեմադրող նկարիչ |
Ելենա Չերնովա |
Գեղարվեստական ղեկավար | Էդուարդ Նազարով |
Անիմատորներ | Մ. Անտոնովա, Յու. Աուլովա, Պ. Բարկով, Ա. Պանով, Ա. Միրոնով, Ա. Ֆեդորովիչ, Ա. Ցիմմերման, Մ. Ռիկունով, Մ. Նիկուլինա, Ե. Գոլյանկովա, Ա. Սոկոլով, Վ. Օլկովիչ, Տ. Յացինա, Օ. Տարատինովա |
Կոմպոզիտոր, հնչյունային ռեժիսոր |
Ալեքսանդր Գուսև |
Տնօրեն | Լյուդմիլա Կոպտևա |
Նախագծի գլխավոր պրոդյուսոր | Իգոր Գելաշվիլի |
Պրոդյուսեր | Իրինա Կապլիչնայա |
Նախագծի ղեկավար | Ալեքսանդր Թաթարսկի |
Դերերը հնչյունավորել են | Նիկիտա Լիզունով — խելացի դուստրը Ալեքսանդր Լենկով — Կուզմա Ալեքսանդր Վոևոդին — Իգնատ Ալեքսանդր Պոժարով — Տեքստ հեղինակի կողմից/արքա |
- Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Պրեմիերա և մրցանակներ
խմբագրել- 2005 — «Гора Самосветов»[1] շարքի 11 ֆիլմերի պրեմիերան կայացել է 2005 թվականի փետրվարին, Անիմացիոն կինոյի 10-րդ ռուսական բաց փառատոնի շրջանակներում, Սուզդալում[2]։
- 2005 — Անիմացիոն կինոյի 10-րդ ռուսական բաց փառատոնի ժյուրիի դիպլոմ Սուզդալում (2005)[3]։
- 2005 — Տեսողական արվեստի 9-րդ համառուսական փառատոն «Արծվիկ» համառուսական մանկական կենտրոնում, անիմացիայի մրցույթում 2-րդ տեղն է զբաղեցրել «Խելացի դուստրը» մուլտֆիլմը (ռեժիսոր` Ելենա Չերնովա)[4]։
- 2005 — Մոսկովյան 10-րդ միջազգային փառատոն մանկական անիմացիոն կինո «Ոսկե ձկնիկ», Ժյուրիի հատուկ մրցանակ է տրվել «Խելացի դուստրը» ֆիլմին[5]։
- 2006 — Կինոմատոգրաֆիայի ոլորտի «Ոսկե արծիվ» ազգային մրցանակ, 2005 թվական, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում` «Гора самоцветов» շարքին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Награды проекта «Гора Самоцветов»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Итоги X ОРФАК «Суздаль-2005».13.02.2005
- ↑ Итоги ОРФАК Суздаль-2005 Արխիվացված 2016-04-12 Wayback Machine
- ↑ Призы фестиваля в «Орлёнке».10.08.2005
- ↑ Х Московский Международный фестиваль детского анимационного кино «Золотая рыбка» 4.10.2005
Արտաքին հղումներ
խմբագրել- «Խելացի դուստրը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Խելացի դուստրը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Խելացի դուստրը» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում