Խաչիկ (անձնանուն)

անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչիկ (այլ կիրառումներ)

Խաչիկ, հայկական արական անուն։ Հայերեն խաչ բառի նվազական ձևն է, ինչպես նաև Խաչատուր անվան փաղաքշական տարբերակը։ Սկսել է գործածվել 8-րդ դարից։ Այս անձնանունից է առաջացել Խաչիկյան ազգանունը[1]։

Խաչիկ
Խաչիկ
Տեսականձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Խաչիկ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Խաչիկ վարդապետ, աշակերտ Ս․ Սահակի և Մեսրոպի[2]։
  • Խաչիկ, նշանավոր գիտնական, վարդապետ, 775 թվական[3]։
  • Խաչիկ, թագավոր Արծրունյաց։
  • Խաչիկ Ա Արշարունի, հայոց կաթողիկոս (973-992)։
  • Խաչիկ, որդի Եղիա քահանայի, ով 986 թվականին գրել տվեց մի Ավետարան[4]։
  • Խաչիկ, թագավոր Արծրունյաց։
  • Խաչիկ Խուլ, Արծրունի, իշխան Վասպուրականի Թոռնավան գավառի, հայր Իշխանի, Հասանի և Ճնճղուկի, պապ Կիլիկիո Ապլզարիպ իշխանի[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 493-497 — 682 էջ։
  2. Չամչյան Ա․ 536
  3. Կիր․ 40
  4. Ձեռագիր Սանաս․ 1 բ
  5. Ուռհ․ 90-92