Բացել գլխավոր ցանկը

Խաչատուր (անձնանուն)

արական անձնանուն
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչատուր (այլ կիրառումներ)

Խաչատուր, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն խաչ և տուր բառերից։ Նշանակում է «խաչի տվածը»։ Սկսել է գործածվել 11-րդ դարից։ Փաղաքշական ձևերն են Խաչիկ, Խաչուկ, Խաչո, Խեչո, Խաչի[1]:

Խաչատուր
Խաչատուր
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունխաչի տվածը
Ծագում
Ծագման լեզուհայերեն
Գիրհայերենի այբուբեն
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԽաչիկ, Խաչուկ, Խաչո, Խեչո, Խաչի
Կապված հոդվածներ«Խաչատուր» սկսվող էջեր

ԳործածություններԽմբագրել

  • Խաչատուր դպրապետ, Պետրոս Գետադարձ կաթողիկոսի ուղեկիցներից մեկն էր, երբ վերջինս 1047 թվականին գնում էր Կոստանդնուպոլիս՝ կայսեր ներկայանալու համար[2]:
  • Խաչատուր Շիրակունի, փառքի համար դարձավ հունադավան և կայսեր կողմից նշանակվեց Անտիոքի իշխան[3][4]:
  • Խաչատուր ոմն, ով իր անունն արձանագրել է Խոշունի աշտարակի հյուսիսային պատի վրա 1102 թվականին[5]:
  • Խաչատուր Անեցի, աշակերտ Սարգիս վարդապետի Փառիսոսո, Երեմիա Անձրևիկի դասընկերն է[6]:
  • Խաչատուր, առաջնորդ Հոռոմոսի վանաց, հիշատակված է 1174 և 1181 թվականներին[7][8][9]:
  • Խաչատուր վարդապետ Տարոնեցի, առաջնորդ Հաղարծնի վանուց, որի պատճառով կոչվում է նաև Հաղարծնեցի։
  • Խաչատուր եպիսկոպոս Կարուց, ով հաջորդել է Աբրահամ եպիսկոպոսին, ով իր ազգականն էր, գնաց Շնորհալու մոտ և նրանից եպիսկոպոս ձեռնադրվեց 1179 թվականին[10]:
  • Խաչատուր քահանա, ծաղկող, ով ծաղկել է մի Ավետարան, որն ընդօրինակեց Թորոս գրիչը Դրազարկի վանքում՝ առաջնորդ Սամուելի հրամանով 1181 թվականին[11]:
  • Խաչատուր, հայր Վարդ քահանայի և պապ Պապեր գրչի, ով 1193 թվականին Սեբաստիայում ընդօրինակեց Ավետարանը[12]:
  • Խաչատուր աբեղա, աշակերտ Դավիթ վարդապետի Քոբայրեցու, ով 1195 թվականին Հաղպատի վանքում ընդօրինակեց Եփրեմի «Մեկնություն Ավետարանի Համաբարբառ» աշխատությունը[13][14]:
  • Խաչատուր, վանական Սկևռի վանքի, աշակերտ Ներսես Լամբրոնացու, հավաքող մատենից։ 1192 թվականին Գևորգ վարդապետին կազմել տվեց Հարանց վանքը՝ զանազան օրինակներից ի մի հավաքելով և մասամբ էլ ինքը հորինելով, իր ուսուցչի՝ Լամբրոնացու վերահսկողությամբ[15]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 467-490 — 682 էջ։
  2. Ուռհ․ 105
  3. Չամչյան Բ․ 972, 992, 1001
  4. Սիսուան 46-47
  5. Շիրակ 18
  6. Սամ․ անեց․ 128
  7. Սարգիսեան, Տեղագր․ 148
  8. Շիրակ 21, 27, 28
  9. Արրտ․ 1870, 299
  10. Տաշեան Ցուց․ 335, 350
  11. Manus. brit. mus. 5 բ
  12. Ձեռագիր Վասպուրական 80
  13. Զարբ․ թրգմ․ 448
  14. Հայապ․ 383
  15. Սիսուան 98