Խաչիկ Պավլեի Բաբայան (1920, սեպտեմբերի 14, Նյուզգեր, Շամխորի շրջան - 1998, դեկտեմբերի 27, Երևան), ֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատեմատիկական գիտությունների դոկտոր (1976)։

Խաչիկ Բաբայան
Ծնվել է1920, սեպտեմբերի 14
ԾննդավայրՆյուզգեր, Շամխորի շրջան
Մահացել է1998, դեկտեմբերի 27
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզիկոս

Կենսագրություն խմբագրել

1941 թվականին ավարտել է Բաքվի համալսարանը։ 1954-1970 թվականներին՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն։ Ուսումնասիրել է տիեզերական ճառագայթների բաղադրությունը և անկայուն մասնիկների հատկությունները։ Հետազոտել է բարձր էներգիայի մասնիկների միջուկային փոխազդեցությունները վերահսկելի ֆոտոէմուլսիաների մեթոդով։ Զբաղվել է տիեզերական ճառագայթների փոփոխակման ուսումնասիրությամբ՝ Արագածի կայանում՝ իր ղեկավարությամբ ստեղծված կայանքով, ինչպես նաև վերնոլորտում՝ գունդզոնդերի արձակման միջոցով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.