Լատինական խաչ (մյուս անվանումն է երկար խաչ), խաչի հորիզոնական հատվածը տեղադրված է ուղղահայաց, սակայն ոչ թե մեջտեղում (ինչպես օրինակ հունական խաչն է), այլ ավելի վեր։ Խաչի այս տեսակը ավելի տարածված քրիստոնեական խորհրդանիշ է եղել արևելյան աշխարհում։ Ենթադրվում է, որ հենց այսպիսի խաչի վրայից են իջեցրել Քրիստոսին, այստեղից էլ ծագել է այս խաչի մյուս անվանումը՝ խաչելության խաչ, արևմուտքի խաչ, կյանքի խաչ, տառապանքի խաչ։ Խաչի ձևը նաև նման է բացված ձեռքերով մարդուն։ Այն մինչև քրիստոնեության ստեղծվելը եղել է Հունաստանի և Չինաստանի աստվածների խորհրդանիշ [փա՞ստ]։ Եգիպտացիների մոտ այս խաչը բարության խորհրդանիշ է եղել [փա՞ստ]։

լատինական խաչ

Տես նաև խմբագրել