Խանուկայի թուփ
Խանուկայի թուփ (անգլ.՝ Hanukkah bush), բնական կամ արհեստական թուփ կամ ծառ, որը Հյուսիսային Ամերիկայի որոշ հրեական ընտանիքներ տեղադրում են իրենց տներում Խանուկայի ժամանակ: Ըստ էության, դա կարող է լինել տոնածառ՝ հրեական ոճով զարդարված: Զուգակցվում է Հրիսմուկայի հետ[1]։
Պատմություն
խմբագրելՍովորույթը վիճաբանության առարկա է հրեա ժողովրդի միջև, նրանք բաժանվել են երկու տարբեր բեևեռների։ Առաջին խումբը տոնածառը համարում է հրեական բուսական խորհրդանիշ, իսկ մյուս խումը դեմ է տոնածառին։ Վերջին խումբը մտահոգված է, որ հրեաները կարծես հեռանում են հուդայականությունից և շարժվում են քրիստոնեական աստվածաբանական ավանդույթներով: Խանուկայի թփերին այսօր անարգում են ռաբբիների մեծամասնությունը, սակայն որոշ բարեփոխիչ, վերակառուցողական և ավելի ազատական պահպանողական ռաբբիներ չեն առարկում ավանդույթը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Celebrating Chrismukkah: Shalom stockings and Hanukkah bushes | CNN» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-02-14-ին. Վերցված է 2024-07-11-ին.
- ↑ Ron Isaacs Ask the Rabbi: The Who, What, When, Where, Why, & How of Being Jewish. Jossey-Bass, 2003. ISBN 0-7879-6784-X.