Խանժոնկովի տուն (Տագանրոգ)

Խանժոնկովի տուն (ռուս.՝ Дом Ханжонкова), հինավուրց առանձնատուն Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում (Հունական փողոց, 36)։

Խանժոնկովի տուն
Տեսակտեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Խանժոնկովի տուն

Պատմություն խմբագրել

Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Հունական փողոց, 36 հասցեի մեկհարկանի տունը կառուցվել է 19-րդ դարում։

Հայտնի են տան նախկին սեփականատերերը։ Նրա առաջին սեփականատերը եղել է ազնվական Միխայիլ Պավլովիչը, որը կրում էր Դոնում հայտնի Խանժոնկով ազգանունը։ Այդ ազգանունը կրողներից շատերն առնչություն ունեին զինվորական ծառայությանը, ունեին եսաուլների, սոտնիկների, փոխգնդապետների, գնդապետների, գեներալների կոչումներ։ Քսանվեցամյա պաշտոնաթող գրասենյակային աշխատակից Միխայիլ Պավլովիչ Խանժոնկովը և նրա տասնութամյա հարսնացուն` տագանրոգցի վաճառական Միխայիլ Պետրովիչ Սոկոլովի դուստր Եկատերինան, 1895 թվականի ապրիլի 14-ին պսակվել են Տագանրոգի Սուրբ Երրորդություն եկեղեցում։ 1910-ական թվականներին նրանք տունը վաճառել են կազակուհի Եվգենյա Զախարովնա Խովանսկայային։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո և մինչև 1925 թվականը տունը եղել է ծառայող Վ. Պ. Չերևկովի մոր սեփականությունը։

Խորհրդային իշխանության տարիներին շենքն ազգայնացվել է, ներկայումս սա բազմաբնակարանային բնակելի շենք է։

Ճարտարապետական նկարագրություն խմբագրել

 

Խանժոնկովի մեկհարկանի աղյուսե տունը Հունական, 36 հասցեում գրավում է դեկորի անհամաչափությամբ, արտաքին տեսքի շքեղությամբ։ Մեդուզայի մեդալիոնը ծեփվածքում հաճախ օգտագործվում է ճարտարապետական դեկորում։ Շենքն ունի քառալանջ տանիք, ճակատին` հինգ պատուհան։ Շենքի մուտքը ձախ կողմի կցակառույցի միջով է։ Տունն աղյուսե է, համաչափ։ Ճակատը, ի տարբերություն կողային պատերի, սվաղված է։ Ներկված է մոխրագույն, փոքր ճարտարապետական տարրերն ընդգծված են սպիտակով։

Տրանսպորտային միջոցների մուտքը տան բակ իրականացվում է երկու աղյուսե սյուներին ամրացված դեկորատիվ երկաթե դարպասով։ Շենքն ունի դեկորատիվ կալունակներով միջհարկային քիվ, պատուհանները զարդարված են որմնասյուներով, ծեփվածքներով, ուղղանկյունաձև զարդաքիվերով։ Կորնթական օրդերի խոյակներով կիսասյուները զարդարում են տան ձախ մասի պատուհանները[1]։

Գրականություն խմբագրել

  • Гаврюшкин О. П. По старой Греческой... (Хроника обывательской жизни). — Таганрог: Лукоморье, 2003. — 514 с. — ISBN 5-901565-15-0.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Глазычев В. Л. Архитектура. Энциклопедия. — М.: Дизайн. Информация. Картография; Астрель; АСТ, 2002. — 672 с. — ISBN 5-17-005418-1.

Արտաքին հղումներ խմբագրել